«Կյանք ու կռիվ» ֆիլմի գլխավոր դերակատարի աստղայինը տարել է. Նա իր խոսքում երկու լուրջ սխալ է թույլ տվել



Դիտումներ ` 1909
«Կյանք ու կռիվ» ֆիլմի գլխավոր դերակատարի աստղայինը տարել է. Նա իր խոսքում երկու լուրջ սխալ է թույլ տվել

Երեկ ՀՀ նախագահի կողմից մրցանակի արժանացավ նաև«Կյանք ու կռիվ» ֆիլմի գլխավոր դերասան Սամվել Թադևոսյանը, ով մարմնավորում էր Տիգրանի կերպարը։
Aysor. am-ի հետ զրույցում Սամվելը երկու մեծ սխալ թույլ տվեց, որի մասին չէի կարող չասել։

 



Առաջինը այն էր, որ ի պատասխան հարցին, թե ինչո՞վ էր պայմանավորված, որ հանդիսատեսը սիրեց իրեն, անկեղծորեն և առանց սեթևեթելու պատասխանեց. «Երևի գեղեցիկ եմ, հետաքարքիր եմ, այսպիսի դեմքերի պակաս կա… Չգիտեմ, չեմ կարող ասել: Ամեն դեպքում՝ անկեղծ եմ եղել»:
Ախր ոնց կարող է մարդ, ով միայն այս ֆիլմով հայտնի դառել նման անհամեստություն անել։ Ինչ որ մեկը Սամվելին փոխանցեք, որ իրանից լավ ու գեղեցիկ դերասաններ կան այս երկրում ու, եթե ինքը չի իմանում, թե ինչի սիրեցին, ասեմ, որ դրա մեղավորը ֆիլմի փիլիսոփայությունն է ու ոչ թե իրեն են սիրել այ իր կերտած կերպարին, ով մի ամբողջ վեհ կերպարի ամբողջություն էր։

 

 



Իսկ դիտարկմանը, թե գուցե Սամվել Թադևոսյանն ու իր կերտած Տիգրանը նման են միմյանց, այդ պատճառով էլ հանդիսատեսը սիրահարվեց ոչ միայն Տիգրանին, այլև՝ Սամվելին, նկատեց. «Չէ, այդպիսին չեմ ես, նույնիսկ հիմա առհասարակ մոռացել եմ թե՛ կերպարը, թե՛ ֆիլմը: Դրանք իմ հիշողությունից դեպի ենթագիտակցություն են գնացել: Առջևում ավելի հետաքրքիր աշխատանքներ կան թե՛ թատրոնում, և թե՛ կինոյում»:

 

 


«Ես մոռացել եմ կերպարը և ֆիլմը»... Այս խոսքերը ասում է մարդ ո՞վ միայն այս ֆիլմի շնորհիվ է դարձել հայտնի ու այս ֆիլմը նույնիսկ դեռ հանդիսատեսի հոգում է մնացել ու քչերն են մոռացել... Ինչ իրավունքով է գլխավոր դերակատարը ասում, որ մոռացել է արդեն ֆիլմը ու կերպարը, այսինքն ինքը չի զգացել իր դերը ու ուղղակի փողի համար է խաղացել ու արդեն իսկ մոռացել է՞՞՞ Ինչպես կանվանեք այս խոսքերը, եթե ոչ «աստղայինը տարած» դերասան ու ամենախնդալուն այն է, որ նա ասում է առջևում ավելի հետաքրքիր աշխատանքներ է սպասում, ուղղակի ցավոք ֆիլմի նկարահանումից հետո արդեն երկար ժամանակ է անցել բայց իր կարծիքով սիրուն ու սիրված դերասանը դեռ ոչ մի տեղից հրավեր չի ստացել նկարահանվելու։

Սամվել ջան միշտ հիշեք՝ համեստությունն է մարդուն գեղեցկացնում, իսկ այս ֆիլմը իսկական շեդեվռ է։ 


Նյութի աղբյուր՝ http://boomnews.am/post/kyanq-ou-kriv-filmi-glkhavor-derakatari-astghayiny-tarel-e-na-ir-khosqoum-erkou-lourj-skhal-e-touyl-tvel



loading...

Փակել