Եթե դու նայել ես անօրինական տարածված «Սուպեր մամա 2» ու փորձում ես ներբերռնել այն ինտերնետային ազատ հարթակներ, ապա այս գրառումը հենց քեզ համար է



Դիտումներ ` 1435
Եթե դու նայել ես անօրինական տարածված «Սուպեր մամա 2» ու փորձում ես ներբերռնել այն ինտերնետային ազատ հարթակներ, ապա այս գրառումը հենց քեզ համար է

Մի քանի օր է ինչ համացանցում ամենաքնննարկվող թեմա է հանդիսանում «Սուպեր Մամա 2» ֆիլմի անօրինական տարածվածությունը ու դրա շուրջ բարձրացված աղմուկը։

Դիտողների կես տոկոսի բացսական կարծիքը ֆիլմի մասին միանգամից մղվում է երկրորդ պլան, երբ տեսնում ես, որ երկու օրում այդ ֆիլմը նայել է միլիոնավոր հայեր /աշխարհի տարբեր մասերից/ և թե ինչքան արագ տեղի ունեցավ տարածվածությունը։ Իսկ հիմա անցնեմ բուն թեմային։ Անիմաստ մի փորձեք տարածել այդ ֆիլմը, քանի որ.    

1․ Ֆիլմի անօրինական տարածումը օրենքով պատժելի է և կարող է ձեզ հասցնել ֆինանսական մեծ կորուստներ (անչափահասների դեպքում՝ ընտանիքի անդամենրին)Ж

2. Ֆիլմը շատ արագ վերանում է յուրաքանչյուր կայքից՝ հեղինակային իրավունքը խախտելու պատճառաբանությամբ։    



3. Այդ ֆիլմի անօրինական տարածումը խանգարում է մարդկանց, ովքեր տարիներ շարունակ չարչարվել են դրա վրա ու ձեր մեկ վարկյանանոց հաճույքի համար չարժե մարդկանց աշխատանքը ջուրը քցել (որը, ինչպես տեսաք, որ ոչ մի ձև չի ստացվում, բայց շարունակում եք անել)։

3. Ֆիլմի անօրինական տարածման ու վերացման դեմ աշխատում է մի մեծ թիմ, որից ոչինչ չեք թաքցնի ու որտեղ է ցանկանում եք տարածեք միևնույն է բացահայտվելու եք։    

4. Արտասահմանյան բոլոր կայքերը շատ արագ արձագանքում են և արգելում հեղինակային իրավունքները խախտումը։

Եվ ի վերջո, մի արեք, չի կարելի, մարդիկ աշխատել ու կերտել են հանուն ձեր հաճելի ժամանցի, իսկ այն մարդը ով չի կարողանում տեսնել գումարի պատճառով, բայց ցանկություն ունի, երբեք առանց ֆիլմ չի մնա. ինչպես հայտնել է Հայկ Մարությանը, ֆիլմը անպայման ցուցադրվելու է։ Հանգստացեք, հայրենակիցներ, դուք անիմաստ աշխատանք եք կատարում։


Նյութի աղբյուր՝  http://boomnews.am/post/ete-dou-nayel-es-anorinakan-taratsvats-souper-mama-2-ou-pordzoum-es-nerberrnel-ayn-internetayin-azat-hartakner-apa-ays-graroumy-henc-qez-hamar-e



loading...