Մովսես Նիկողոսյանը` դատվելու պատճառի եւ այն մասին, թե ինչու է ներողություն խնդրում ընկերուհուց



Դիտումներ ` 1028
Մովսես Նիկողոսյանը` դատվելու պատճառի եւ այն մասին, թե ինչու է ներողություն խնդրում ընկերուհուց

Bravo.am-ը գրում է.

BRAVO.am-ն առաջինն է պատմել, որ «Քաղաքում» սերիալից հայտնի Մովսես Նիկողոսյանը տեւական ժամանակ անազատության մեջ է եղել: Դերասանի դատվածության մասին հրապարակումներ եղել են, սակայն քչերին է հայտնի` իրականում ինչու է նա դատապարտվել: Մեզ հետ նոր զրույցում Մովսեսն առաջին անգամ խոսել է երեք տարուց ավելի ազատազրկված լինելու պատճառի, 2017-ի ամենակարեւոր իրադարձության եւ սերիալային նոր առաջարկի մասին:

«Ոչ ոք չի տուժել»

Հաճախ եմ հարցեր լսում, թե ինչու եմ դատապարտվել: Ուզում եմ անպայման շեշտել, որ իմ կատարած հանցանքի պատճառով ոչ ոք չի վնասվել, ոչ մեկը չի տուժել. դատապարտվել եմ սահմանադրական կարեւոր պարտականությունս խախտելու հետեւանքով, որի համար ունեցել եմ լուրջ պատճառներ:

« … որ ինքս ինձ հետ առանձնանամ»

2017 թվականը, ինչպես նաեւ նախորդ երեք տարին, ինքս ինձ հետ մնալու հնարավորություն տվեցին: Գիտեք, գալիս է նման պահ, երբ ցանկանում ես ինչ-որ բան փոխել քո կյանքում, հասկանում ես, որ ինչ-որ բան այն չէ, կիսատ է եւ բնական հունով չի ընթանում:

Իմ կյանքում հենց այդ պահն էր, շատ հարցերի պատասխաններ չէի կարողանում գտնել, ինձ ինչ-որ բան տանջում էր: Այնպես չէ, որ կանխատեսված էր կամ ես մտադրված գնացի դրան, որ ինքս ինձ հետ առանձնանամ:

Շարունակությունն՝ այստեղ



loading...