Տորթ Կանացի համառություն. Բաղադրատոմսը և պատրաստման գաղտնիքները



Դիտումներ ` 1181
Տորթ Կանացի համառություն. Բաղադրատոմսը և պատրաստման գաղտնիքները

Բաղադրամասեր

  • Խմորի համար `

  • 2 հատ ձու,

  • 1 թգ. սոդա,

  • 200 գր. շաքարավազ,

  • 3 ճգ. կակաո,

  • 70 գր. կարագ,

  • 2 ճգ. մեղր,

  • ալյուր,

  • Կրեմի համար `

  • 1 բաժակ շաքարավազ,

  • 2 հատ ձու,

  • 150 գր. կարագ,

  • 2 ճգ. ալյուր,

  • 1 ճգ. կակաո,

  • 100 գր. ընկույզ

  • 2 բաժակ կաթ,

  • վանիլի փոշի,

  • Գլազուրի համար `

  • 30 գր. կարագ,

  • շոկոլադ

 

 



Պատրաստման եղանակը

  • Կրեմի համար կաթը, ձուն, շաքարավազը և ալյուրը հարել: Այնուհետև դնել մարմանդ կրակի վրա և եփել այնքան մինչև կրեմը կխտանա, անհրաժեշտ է եփելու ընթացքում անընդհատ խառնել:

  • Այս զանգվածին ավելացնել կակաոն, վանիլի փոշին և լավ խառնել, հետո թողնել, որ սառչի:

  • Սառչելուց հետո ավելացնել ընկուզը և քերիչով անցկացված կարագը և լավ խառնել:

  •  


  • Խմորի համար ձուն, մեղրը, շաքարավազը, կարագը և սոդան լցնել կաթսայի մեջ և հարել: Այնուհետև կաթսան դնել գոլորշու վրա և անընդհատ խառնել գրեթե 5 րոպե:

  • Ավարտելուց հետո վերցնել գոլորշու վրայից, ավելացնել կակաոն և լավ խառնել: Այս զանգվածի վրա ավելացնել քիչ քիչ ալյուր այնքան, մինչև ստացվի պինդ խմոր, որը հնարավոր կլինի գրտնակով բացել:

  • Խմորը բաժանել 8 մասի, յուրաքանչյուրը գրտնակել և եփել ջեռոցում 180 աստիճան ջերմաստիճանում 3-7 րոպե:

  • Գլազուրի համար շոկոլադը մարմանդ կրակի վրա հալեցնել և ավելացնել կարագը:

  • Յուրաքանչյուր խմորի վրա կրեմ տարածել, իսկ վերջում թխվածքի վրա տարածել գլազուրը:

 

Աղբյուր ՝ https://xohanoc.am/hy/post/tort-kanaci-hamarutyun-25



loading...