loading...

Որովայնի փքվածությունը հանգիստ չի՞ տալիս. ազատվում ենք խնդրից համեղ հյութի միջոցով



Դիտումներ ` 815
Որովայնի փքվածությունը հանգիստ չի՞ տալիս. ազատվում ենք խնդրից համեղ հյութի միջոցով

Fithacker.ru-ն գրում է, որ որովայնի փքվածությունը կարող է առաջանալ մի խումբ պատճառներով։ Եթե այս երևույթը պարբերաբար անհանգստացնում է ձեզ, հարկավոր է դիմել մասնագետի օգնությանը, ով կօգնի հասկանալ խնդրի պատճառը և անհրաժեշտության դեպքում համապատասխան բուժում կնշանակի։

Այս տհաճ խնդրի դեմ պայքարում որպես այլընտրանքային միջոց՝ կարող եք փորձել այս բնական հյութը։

 

 



Հարկավոր է

  • փոքր արքայախնձորի կեսը
  • երկու ճյուղ սամիթ
  • 2 ճյուղ նեխուր
  • 2-3 սմ իմբիրի արմատ։

Պատրաստման եղանակը։ Բոլոր բաղադրիչները խառնեք բլենդերում։ Անհրաժեշտության դեպքում կարող եք նաև ջուր ավելացնել։ Խմեք առավոտյան՝ քաղցած վիճակում։

Արքայախնձորը ֆերմենտներ է պարունակում, որոնք նպաստում են նյութափոխանակությանը։ Նեխուրը կանխարգելում է հեղուկի կուտակումը։ Սամիթն ու իմբիրն ազդում են աղիների միկրոֆլորայի վրա։

Աղբյուրն ՝ https://blog.168.am/blog/116193.html


loading...

Փակել