Ցնցող է. Պերեկիսով պատրաստվող այս լուծույթով ցողելուց հետո ձեր սենյակային ծաղիկները 2 անգամ ավելի լավ կաճեն



Դիտումներ ` 2252
Ցնցող է. Պերեկիսով պատրաստվող այս լուծույթով ցողելուց հետո ձեր սենյակային ծաղիկները 2 անգամ ավելի լավ կաճեն

Ցանկանո՞ւմ եք, որ ձեր սենյակային ծաղիկները անգամ ձմռանը ծաղկեն: Այս հրաշալի տնական բաղադրատոմսի շնորհիվ ձեր ծաղիկները կլինեն առողջ և փարթամ:

Հաճախ սենյակային ծաղիկները կորցնում են իրենց առողջ գույնն ու փարթամությունը հենց ձմռանը: Պատճառը չափից շատ չոր օդն է, արևի լուսավորության պակասը, որի պատճառով բույսերի ֆոտոսինթեզը ճիշտ չի կատարվում:
Որպեսզի օգնեք բույսերին հաղթահարել ձմեռային ճգնաժամը, հարկավոր է նրանց համար ստեղծել հարմարավետ միջավայր ու պայմաններ: Այս դեպքում մենք խորհուրդ ենք տալիս ձեզ ցողել ծաղիկները ջրի և ջրածնի պերօքսիդի(պերեկիս) խառնուրդով:

 


 

Նման պրոցեդուրան շատ օգտակար է ծաղիկների համար: Այն բարելավվում է բույսի առողջ աճը և սնուցում է նրան լրացուցիչ թթվածնով: Իսկ մենք գիտենք, որ թթվածինը նույնքան կարևոր է բույսերի համար, որքան մեզ՝ մարդկանց համար:
Ահա այդ պատճառով սենայակային բույսերը շատ լավ են աճում, երբ դրանք ջրում և ցողում եք ջրածնի պերօքսիդով հարստացված ջրով:

   Ահա և բաղադրությունը.
Վերցրեք

  • 1 լիտր ջուր
  • 2 ճ/գ 3%-անոց պերեկիս:
  • Ավելացրեք պերեկիսը ջրին և խառնեք: Լցրեք այն ցողացիրի մեջ: Ցողեք այս լուծույթով ամեն օր: Նրանք դրանից շատ գոհ կլինեն և իրենց փթթուն տեսքով ձեզ շնորհակալ կլինեն:
    Այս միջոցը կարող եք կիրառել նաև այգու ծաղիկների աճին նպաստելու համար:

Շաբաթական մեկ անգամ կարող եք նաև այս լուծույթով ջրել ծաղիկները: Այն կանխում է և վերացնում վտանգավոր բակտերիաների և մակաբույծների առաջացումը հողում:


 

Աղբյուր ՝ https://hayinfo.net/hetaqrqir 



loading...