Նմանը չունեցող յուրահատուկ թեստ․ Ո՞վ եք դուք իրականում և ի՞նչ եք զգում ձեր հոգում



Դիտումներ ` 83
Նմանը չունեցող յուրահատուկ թեստ․ Ո՞վ եք դուք իրականում և ի՞նչ եք զգում ձեր հոգում

Լինում են դեպքեր, երբ կինը հոգեբանորեն իրեն զգում է տղամարդ և վերցնում է նրա դերը իր վրա, դառնում է տան գլխավորը, փորձում է կառավարել տան մնացած անդամներին և այլն։ Կամ հակառակը, տղամարդը հակված չէ որոշումներ ընդունելու, կամ ընկերների հետ ֆուտբոլ նայելու։

Այս թեստը, ցույց կտա թե դուք ինչպես եք ձեզ հոգեբանորեն զգում։ Ինչպիսի՞ մտածելակերպ ունեք՝ տղամարդու թե՞ կնոջ։

Ազնվորեն պատասխանեք այս հարցերին։

1. Ուրիշի կարծիքը ձեր կյանքում կարևո՞ր դեր է խաղում։
2. Դուք հաճա՞խ եք լաց լինում։
3. Ուժով միշտ կարելի՞ է հասնել ցանկալի արդյունքի։
4. Եթե փողոցում երեխա է լաց լինում, դուք կհասկանաք թե որտեղի՞ց է լսվում ձայնը։
5. Դուք սիրու՞մ եք երեկոյան խոսել ընկերների հետ։
6. Եթե անծանոթ մարդը շատ մոտենա ձեզ, դա ձեզ կանհանգստացնի՞։
7. Ձեզ զգու՞մ եք որպես անկախ մարդ։
8. Դուք լա՞վ եք հիշում մանրուքները։
9. Սիրու՞մ եք կարգավորվածություն։
10. Հաճա՞խ եք ժպտում մարդկանց։
11. Կարո՞ղ եք ենթարկվել զայրույթի պոռթկման։
12. Սերը դա փոխըմբռնու՞մը և վստահությու՞նն է։
13. Ձեզ հայտնի՞ է այն ամենը, ինչը կատարվում է ձեր ընկերների կյանքում։
14. Արտաքինը շա՞տ բան է ձեզ համար նշանակում։
15. Հեշտությա՞մբ եք խուճապի մատնվում։

3, 6, 7, 12  հարցերին դրական պատասխանելու դեպքում, ստանում եք  1 միավոր։
1, 2, 4, 5, 8- 10, 11, 13-15 հարցերին  բացասական պատասխանելու դեպքում՝  1 միավոր։

Թեստի արդյունքների ամփոփում։

0-5 միավոր։ Դուք ունեք կանացի մտածելակերպ։ Տիրապետում եք հրաշալի ինտուիցիայի և կարող եք լաց լինել ցանկացած մանրուքից։ Եթե թեստը տղամարդ է անցել, ապա հարկավոր չէ անհանգստանալ։ Ունենալ ձեր մեջ հակառակ սեռի ներկայացուցիչներից մի քանի որակներ, այդքան էլ վատ չէ։ Այդպես ավելի հեշտ է հասկանալ կանանց, ցանկացած հուզական դրսևորումների ժամանակ:

6-10 միավոր։ Դուք հիանալիորեն համադրում եք կանացի և տղամարդկային մտածելարկերպը։ Ձեր անկեղծ անձի բնավորության գլխավոր առանձնահատկությունը՝ ցանկացած իրավիճակում հարմարվելու ունակությունն է և հիանալի ձեզ զգալը ցանկացած շրջապատում։

11-15 միավոր։ Իսկական տղամարդ։ Վճռական մարդ, ով չի հանդուրժում փոխզիջումների գնալը ։ Կարողանում է առողջ մտածել և արագ գործել։ Չեն ենթարկվում ավելորդ հուզականության։ Եթե թեստը անցել է կին, ապա դա նշանակում է, որ ձեզ դրական որակներին, հարկավոր է ավելացնել ևս մեկ դրական կողմ։ Սովորեք ձեզ ընդունել այնպսին, ինչպիսին կաք։



 Նյութի աղբյուր՝ https://hayinfo.net/tests/%D5%B6%D5%B4%D5%A1%D5%B6%D5%A8-%D5%B9%D5%B8%D6%82%D5%B6%D5%A5%D6%81%D5%B8%D5%B2-%D5%B5%D5%B8%D6%82%D6%80%D5%A1%D5%B0%D5%A1%D5%BF%D5%B8%D6%82%D5%AF-%D5%A9%D5%A5%D5%BD%D5%BF%E2%80%A4-%D5%B8%D5%9E%D5%BE/


loading...