Sunday Times-ը արքայադուստր Դիանայի հայուհի նախատատի՝ Էլիզե Կևորկյանի մասին



Դիտումներ ` 100
Sunday Times-ը արքայադուստր Դիանայի հայուհի նախատատի՝ Էլիզե Կևորկյանի մասին

Sunday Times թերթում հրապարակված «Հայաստան, որտեղից սկսվել է կյանքը» հոդվածում արքայադուստր Դիանայի արմատները համարվում են հայկական: Հոդվածում հարց է բարձրացվում, թե ինչ ընդհանրություն կա Քարդաշյանի, Կասպարովի, Ազնավուրի, Այվազովսկու, Հասմիկ Պապյանի և արքայադուստր Դիանայի միջև:

«Այս՝ առաջին հայացքից տարօրինակ թվացող հարցը, պարզվում է, հիմք ունի. այս բոլոր մարդկանց միավորում է հայկական արմատներ ուենալը: Իսկ դա նշանակում է, որ նրանք բոլորն էլ հայեր են: Կարծիք կա, որ հայկական ազգային կապերը բավականին ամուր են և հրաշքներ են գործում: Հայերը միակ օրինակն են, թերևս, երբ սփյուռքի թվաքանակը նկատելիորեն գերազանցում է բուն երկրի բնակիչների քանակին: Հայաստանում ապրում է երեք միլիոն մարդ, մինչդեռ սփյուռքում հաշվվում է մոտ յոթ միլիոն հայ,- ասվում է հոդվածում:- Արքայադուստր Դիանայի հայկական արմատների մասին նախկինում էլ խոսվել է: Բանն այն է, որ մայրական գծով նրա նախատատը՝ Էլիզա Կևորկյանը, Հնդկաստանի հայ էր»:

Դիանայի ողբերգական մահը, ինչպես նաև նրա կյանքը խորհրդանշում է մի կնոջ, որ ողջ կյանքում հուսահատորեն երջանկություն է փնտրել: Մերժված լինելով արքայական ընտանիքի կողմից՝ նա նվաճել էր ժողովրդի սերը՝ դառնալով «սրտերի թագուհի»: Նրա հանդեպ եղած ժողովրդական բուռն սերը նրա մասին դեռ երկար քննարկումների առիթ կտա:




 Նյութի աղբյուր՝ http://blognews.am/arm/news/507701/


loading...