Նման պահվածքով դատարաններից տուն չեք գա. Boomnews.am-ի պատասխանը Սիլվա Հակոբյանի հորը



Դիտումներ ` 1
Նման պահվածքով դատարաններից տուն չեք գա. Boomnews.am-ի պատասխանը Սիլվա Հակոբյանի հորը

Սիլվա Հակոբյանի հայրը, ով հայտնի է նաև իր դստեր գործունեության յուրաքանչյուր քննադատին անպարկեշտ բառերով պատասխանելով, իր տգեղ բառապաշարով հասել է նաև մեր կայքին։

Սիլվա Հակոբյանի հայրը, ի պատասխան մեր նյութին, որտեղ հույս էր հայտնված առ այն, որ ամուսնանալուց հետո նա ավելի քիչ կուղեկցի իր երգչուհի դստերը /բայց այդպես է այդ հույսը մարեց/, հարցազրույցներից մեկում նշել է, որ թքած ունի այդ հրապարակումը գրողի, նման մտքեր արտահայտողի վրա։    

  

 

Էթիկայի կանոններից խիստ կաղացող տարիքով մարդուն տեղեկացնում եմ, որ մի անգամ էլ ինքը փորձի նման բառապաշարով ինչ-որ բան ասել մեր խմբագրության կամ մեր աշխատակիցներից որևէ մեկի հասցեին, մենք թքած ենք ունենալու նրա տարիքի վրա ու դատարանների դռներից չենք թողնի տուն վերադառնալ։   

Հարգելի, պարո՛ն, զսպեք ձեզ, եթե անզոր եք, ձեր աղջկա շնորհիվ աշխատած փողերով երկու հատ կոստյում քիչ առեք ու գրագետ և էթիկայի կանոնները տիրապետող խոսնակ վարձեք, որպեսզի ամեն անգամ չխայտառակեք ո՛չ Ձեզ, ո՛չ Ձեր աղջկան։

Հեղինակ՝ Լարիսա Բադալյան՝ Boomnews.am-ի գլխավոր խմբագիր 



Նյութի աղբյուր՝ http://boomnews.am/post/nman-pahvatsqov-dataranneric-toun-cheq-ga-boomnews-am-i-pataskhany-silva-hakobyani-hory


loading...