Կոնֆուցիոսի 10 իմաստուն մեջբերումները, որոնք առ այսօր արդիական են



Դիտումներ ` 3
Կոնֆուցիոսի 10 իմաստուն մեջբերումները, որոնք առ այսօր արդիական են

Մենք՝ գրքերն ենք, որոնք կարդացել ենք, երաժշտությունն ենք, որ լսել ենք, մարդիկ ենք, ում հանդիպել ենք և նպատակ ենք, որ դրել ենք մեր առջև: Ամեն մարդու համար շատ կարևոր է աշխատել սեփական զարգացման վրա: Եթե դուք չգիտեք որտեղ գտնել ոգեշնչում՝ ապա այստեղ մենք հավաքել ենք մեր մոլորակում երբևէ ապրած ամենաիմաստուն մարդկանցից մեկի մեջբերումները: Խոսքը գնում է Կոնֆուցիոսի մասին: Նա բոլոր ժամանակների մեծագույն փիլիսոփաներից մեկն էր, եթե ոչ միակը: Նրա յուրահատուկ դասերը մեզ սովորեցնում են պարկեշտություն, խելք և ազնվություն: Ուրեմն եկեք լսենք Կոնֆուցիոսին:

1. Նրան, ով չի մտածում հեռավոր դժվարությունների մասին, անպայման սպասում են մոտակա դժվարությունները:

2. Կարևոր չէ, թե ինչ արագությամբ եք շարժվում դեպի ձեր նպատակը, կարևորը՝ կանգ չառնելն է:

3. Իրականում կյանքը շատ պարզ է, բայց մենք համառաբար այն բարդացնում ենք:

4. Եթե դու փորձում ես արագ ինչ-որ բան անել, ապա դա հնարավոր չէ որակյալ անել:

5. Ընտրեք ձեր սրտին մոտ աշխատանք, և դուք ստիպված չեք լինի աշխատել ձեր կյանքում և ոչ մի օր:

6. Մի ունեցիր ընկերներ, որոնք քեզ կզիջեն բարոյական առումով:

7. Երբ ձեզ թվում է, որ նպատակն անհասանելի է, մի փոխեք նպատակը, փոխեք գործողությունների պլանը:

Շարունակությունը սկզբնաղբյուր՝ Mediamag.am կայքում



loading...