Ո՞րն է առաջին բանը, ինչի մասին մարդկանց մեծ մասը մտածում է արթնանալուն պես



Դիտումներ ` 48
Ո՞րն է առաջին բանը, ինչի մասին մարդկանց մեծ մասը մտածում է արթնանալուն պես

Հետազոտությունը ցույց է տալիս, որ շատ մարդիկ արթնանալուն պես ձեռքն են վերցնում իրենց հեռախոսները, սակայն ի՞նչն է Ձեզ մոտիվացիա տալիս, որպեսզի վերջապես վեր կենաք անկողնուց։ Եթե վեր կենալուն պես մտածում եք գումարի մասին, ուրեմն՝ միակը չեք։ Մի նոր հետազոտության արդյունքներով՝ ամերիկացիների մեծ մասն արթնանալուն պես առաջինը մտածում է գումարի և աշխատանքի մասին՝ տղամարդկանց 56 և կանանց 48 տոկոսը։ Եվ այդ մտքերը կարող են ավելի ազդեցիկ լինել, քան քնի ռեժիմը։ Հարցումների համաձայն՝ այն մարդիկ, ովքեր արթնանում են՝ աշխատանքի ու գումարի մասին մտածելով, ավելի քիչ են հակված սեղմելու իրենց զարթուցիչների «snooze» կոճակը։ Հարցման հեղինակները պարզել են նաև, որ կառավարության ու հանրային ծառայությունների աշխատողներն ավելի շատ են հակված արթնանալու ու մտածելու իրենց կարիերայի մասին, այնուհետև գալիս են ֆինանսական ու ապահովագրական ընկերություններում աշխատող մարդիկ։

 


loading...