Զուգարանակոնքի ջրի բաքը հիանալի հնարավորություններ ունի,  այն գումար կամ թանկարժեք իրեր, փաստաթղթեր պահելու հիանալի թաքստոց  է, իհարկե դրանք նախապես փաթաթվում են ցելոֆանով:

Իսկ երբևէ մտածե՞լ եք այնտեղ ատամի մածուկ դնել: Փորձեք և րա շնորհիվ  զուգարանակունքը միշտ թարմ «կբուրի»:

Այսօր շուկայում առաջարկվում են բազմաթիվ միջոցներ զուգարանականոքը մաքրելու և  միշտ թարմ  օդ ապահովելու համար:  Իհարկե դրանցից շատերը բավականին լավ մաքրում են, բայց երկարատև արդյունք չեն ապահովում: Ստացվում է  այսօր մաքրում ես, վաղը զգում ես, որ կրկին «վատ» հոտ է գալիս:Այս հնարը կօգնի զուգարանում միշտ  թարմ օդ պահպանել:


Վերցրեք սովորական ատամի մածուկ, թեկուզ ամենաէժանագինը, սակայն ամենակարևորը որ այն պարունակի  մենթոլ: Սրվակը  մի քանի տեղից ծակծկեք ասեղով, որքան հնարավոր է շատ անցքեր արեք, և դրեք այն ջրի բաքի մեջ և ամեն անգամ ջուրը քաշելով դուք կթարմացնեք զուգարանակոնքի հոտը:

Մենթոլը  հաճելի հոտ է տարածում և նաև ախտահանում է:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն