Յուրաքանչյուր կին ցանկանում է ունենալ գեղեցիկ և առողջ եղունգներ: Գեղեցկության սրահների ծառայություններից ոչ բոլորն են կարողանում օգտվել: Այս միջոցը կօգնի ամրացնել եղունգները և մոռանալ այնպիսի խնդիրների մասին ինչպիսիք են  շերտավորումը և սունկը:

Ինչպես աճեցնել ամուր եղունգներ

Բաղադրիչներ

1 ճաշի գդալ  չորացրած երիցուկ

1 ճաշի գդալ  կռատուկի արմատ

1 ճաշի գդալ արևքուրիկ

1 ճաշի գդալ չորացրած  եզան լեզու

1 լիտր եռացրած ջուր

Պատրաստման եղանակը

Բոլոր բաղադրիչները  միացնել, վրան լցնել եռացրած ջուր և թրմել  1 ժամ:

Այնուհետև քամել  և ըստ ցանկության կարելի է ավելացնել նաև մի քանի կաթիլ եթերային յուղ:

Ձեռքեըը պահել այդ եփուկի մեջ մոտ 30 րոպե, որից հետո առանց լվանալու ձեռքերին քսել ձեռքի խնամքի համար նախատեսված կրեմ:

Այս վաննան պետք է անել  շաբաթը  4 անգամ, կարելի է նաև ամեն օր,  մեկ շաբաթից ցանկալի արդյունքն ակնհայտ կլինի:

 

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն