Բաղադրիչներ

Խմորի համար՝

  • կարագ — 200 գ
  • ձու — 1 հատ
  • շաքարավազ — 80 գ
  • ալյուր — 500 գ
  • խմորիչ (չոր) — 3 գ
  • փխրեցուցիչ — 1 թ/գ

Միջուկի համար՝

  • ջեմ դեղձի — 400 գ
  • ընկույզ — 200 գ
  • շաքարավազ — 2 ճ/գ

Գլազուրի համար՝

  • շոկոլադ սև — 200 գ
  • սերուցք՝ 30-35% յուղայնությամբ — 100 մլ

Պատրաստման եղանակը

Ալյուրը, փխրեցուցիչը, խմորիչն ու շաքարավազը լցնում ենք առանձին տարայի մեջ։

կարկանդակ-3

Ստացված զանգվածը խառնում ու ավելացնում ենք ձուն։

կարկանդակ-4

Ավելացնում ենք հալեցրած կարագը:

կարկանդակ-5

Ստացված խմորագունդը ծածկում ենք սննդային պոլիէթիլենային թաղանթով և 30-40 րոպե թողնում ենք սառնարանում:

կարկանդակ-6

Պատրաստում ենք միջուկը, որի համար ընկույզը մանրացնում ենք, ավելացնում ենք շաքարավազն ու դեղձի ջեմը և խառնում ենք:

կարկանդակ-8

Խմորը բաժանում ենք 3 հավասար ուղղանկյունաձև մասերի: Շերտերից մեկը դնում ենք ալրապատ ձևամանի մեջ:

կարկանդակ-9

Լցնում ենք միջուկն ու հավասարապես տարածում ենք:

կարկանդակ-10

Դնում ենք երկրորդ շերտը, կրկին պատում ենք միջուկով, ապա ծածկում ենք երրորդ շերտով:

կարկանդակ-11

Թողնում ենք 20-30 րոպե, որ հանգստանա, ապա թխում ենք 25-30 րոպե 180 աստիճան տաքացրած ջեռոցում:

կարկանդակ-12

Շոկոլադը հալեցնում ենք սերուցքով լի կաթսայի մեջ:

կարկանդակ-13

Հալեցրած շոկոլադը լցնում ենք կարկանդակի վրա:

կարկանդակ-14

Աներևակայելի համեղ կարկանդակը պատրաստ է։

կարկանդակ-15

Կարկանդակի համը կընդգծվի թեյի հետ վայելելու դեպքում։

Բարի վայելում։

Նյութի աղբյուր՝ cooks.am