Գլխացավը, ինչպիսին էլ որ այն լինի անտանելի է:  Գլխացավին դիմանալը  դժվար է և ցավն ի հայտ գալու դեպքում անմիջապես ցավազրկող ենք խմում:

Պետք է տարբերել գլխացավերը և իմանալ, թե  որ դեպքում ինչ անել:

Կլաստերային գլխացավեր

Կլաստերային  գլխացավերի  ժամանակ   ցավը զգացվում է  դեմքի մի կողմում և կարող է ուղեկցվել  այդ կողմի այտուցով, կարմրությամբ,  քրտնոտությամբ: Կլաստերային  ցավի ժամանակ  քիթը կարող է խցանվել, և աչքից կարող է արցունքահոսություն լինել: Այդ ցավերը  լինում են էպիզոդիկ,  կարող են տևել 15 րոպեից մինչև 3 ժամ:

Բուժում- քթանցքերից յուրաքանչյուրին քսել  կապսաիցինով մազ, որը ստանում են կծու պղպեղից և ցավը կմեղմանա:  

Միգրեն

Միգրենի ժամանակ  գլխի խորքում զգացվում է պուլսացիա,  որպես կանոն միակողմանի,  այդ ցավը կարող է տևել մի քանի օր:  Միգրենով տառապող մարդիկ զգայուն են լույսի և ձայնի նկատմամբ: Այդ ցավերի ժամանակ լինում են նաև  սրտխառոց,  փսխում,: Կանանց մոտ ավելի հաճախ է նկատվում միգրենը քան տղամարդկանց:

Բուժում – օմեգա -3 ճարպաթուներ,  վիտամին В 12, մագնիում:

Լարված գլխացավեր

Այս տիպի ցավը  ի հայտ է գալիս  բութ ցավի տեսքով,  և ցավի զգացողությունը տարածվում է ողջ գլխում: Մարդու մոտ կարող է դիտվել ցավ  պարանոցի կամ ուսի մկանների  շրջանում:  Այս ցավերը  պայմանավորված էն սթրեսով և կարող են ուղեկցվել սրտխառնոցով և փսխումով:

Բուժում -  ցավը մեղմելու համար խմել  կոճապղպեղով   կամ անանուխով թեյ:

Սինուսային գլխացավեր

Հաճախ սա շփոթում են միգրենի հետ:  դրանք իսկապես իրար շատ նման են: Բայց առաջացման պատճառը տարբեր է: Սինուսային գլխացավեր ունենում են սեզոնային ալերգիա կամ սինուսիտ ունեցող մարդիկ: Սինուսային գլխացավը  կարող է նաև սինուսի  ինֆեկցիայի  ախտանշան լինել:

Բուժում – հնարավորին շատ հեղուկներ, հատկապես տաք ջուր, կիտրոնով թեյ և ինֆեկցիաների դեմ պայքարող միջոցներ:

 

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն