Կան  իրավիճակներ, երբ պետք է արագ գործել, քանի որ ամեն րոպեն կարող է ճակատագրական լինել: Այս նշանների առկայության դեպքում պետք է անհապաղ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել:

Զարկերակային բարձր ճնշում:

Եթե կինը չի տառապել  հիպերտոնիայով և նրա մոտ բարձր է զարկերակային ճնշումը, ապա պետք է զգուշանալ:

Պարանոցը բավարար չափով չի կարողանում շարժել:
Պարանոցի շարժունակությունը ստուգելու համար, պետք է կզակը իջեցնել կրծքի մոտ, եթե  պարանոցը  չի ձգվում և գլխացավն ուժեղանում է ապա պետք է անհապաղ բժիշկ կանչել:

Աջ կամ ձախ վերջույթները  անշարժացել են դա կարող է արտահատվել ինչպես ձեռքերում, այնպես էլ ոտքերում:  Դիտվում է վերջույթների  զգայունության թուլացում, մարմնի ջերմաստիճանն իջնում է,  վերջույթներում ծակծկոց է զգացվում:

Գլխում անտանելի ցավ

Ծոծրակի, քունքերի կամ ճակատյին հատվածներում  առանց պատճառի ի հայտ եկած սուր ցավը կարող է վկայել ինսուլտի մասին:

Խնդիրներ տեսողության և լսողության հետ

Եթե հանկարծակի վատանում է տեսողությունը և լսողությունը, աչքերի առջև մշուշոտ է,  չի ստացվում հայացքը ֆիքսել մի կետի վրա, ապա պետք է անմիջապես խորհրդակցել բժշկի հետ:

Խոսքը խանգարված է

Կինը կարող է չնկատել, որ իր խոսքը դառնում է չկապակցված:

Կոորդինացիան խանգարվում է

Քայլվածքը երերուն է դառնում, դժվարանում է մանր առարկաների  օգտագործումը:

Այս նշանների դեպքում պետք է անհապաղ բժիշկ կանչել:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն