Նորաթուխ ծնողները շատ անհանգիստ են երեխաների համար, քանի որ երբեմն նրանք չեն հասկանում երեխայի լեզուն: Սակայն երեխաներին չի խանգարում այն, որ խոսել չգիտեն: Անհանգստության նախանշանները տալիս են մարմնի օգնությամբ: Պետք է ուշադրություն դարձնել մարմնի լեզվին:

Ահա այն 7 գլխավոր շարժումները, որոնք անպայման պետք է իմանալ։

Մեջքի ոլորում

Երբ ձեր երեխան մեջքը ոլորել է, սա նշանակում է, որ ինչ-որ բան անհանգստացնում է նրան: Եթե այսպես է անում կերակրման պահին, ուրեմն՝ այլևս ուտել չի ցանկանում:

Ոտքերով հարված

Սա նույնպես նշանակում է, որ ինչ-որ բան անհանգստացնում է երեխային: Բժիշկները խորհուրդ են տալիս այս դեպքում ստուգել տակդիրը:

Գլխի արագ շարժում

Շատերը նշում են, որ երեխաները սա հիմնականում անում են, որպեսզի հանգստացնեն իրենց: Սակայն եթե երեխան խաղալիքներով խփում է գլխին, ուրեմն՝ անպայման պետք է տեղյակ պահեք բժշկին:

Բռունցքի սեղմում

Ձեռքերի սեղմումը հուշում է, որ երեխան սոված է: Եթե սա նկատում եք, անպայման արագ կերակրեք:

Ականջների բռնում

Սա բնական է, և անհանգստանալու կարիք չկա:

Ծնկների սեղմում

Սա հուշում է, որ երեխան մարսողության խնդիր ունի: Լավ կլինի օգնեք երեխային, որ փսխի:

Ձեռքերի ձգում

Սա նշանակում է, որ երեխային խանգարում է կա՛մ լույսը, կամ էլ աղմուկը:

Աղբյուր՝  Blognews.am