Tert.am Life–ին հայտնի է դարձել, որ դերասան, երգիչ Հայկ Պետրոսյանն ու դերասանուհի Իննա Խոջամիրյանն այսօր նշանվում են։ Նշանադրության առթիվ զույգը գնացել է եկեղեցի և ստացել Աստծո օրհնությունը։

Մեր տեղեկություններով՝ Հայկի և Իննայի նշանադրության արարողությանը ներկա են միայն ամենամտերիմ մարդիկ։

Ինստագրամի իր էջում Իննան քիչ առաջ լուսանկար է հրապարակել սիրելիի հետ, որտեղ Հայկի դեմքը չի երևում, սակայն դերասանուհու ձեռքին գրված է` I said Yes` «Ես ասացի այո»։

Թե զույգի կյանքում ինչ նշանակություն է ունեցել 08.01.2019 ամսաթիվը, մեր ընթերցողներին կհայտնենք ավելի ուշ։

Թեև զույգը պաշտոնապես երբեք չի հաստատել իրենց հարաբերութունների մասին խոսակցությունները, մի շարք միջոցառումների  նրանք միասին են ներկայանում։ Հայկի տարեդարձի օրը տարածում գտած տեսանյութըցրեց բոլոր կասկածները զույգի միասին լինել–չլինելու մասին։