Ծառուկյանը իր ԱԺ ելույթի ժամանակ խոսեց ՀՀ-ԵՄ տնտեսական համագործակցության մասին՝ նշելով, որ Հայաստանը պետք է փորձի կամուրջ հանդիսանալ ԵՄ-ի եւ ԵՏՄ-ի միջեւ, ինչպես նաև նշեց, որ ներդրողներին պետք է ոչ թե համոզելով բերել, այլ այնպիսի պայմաններ ստեղծել, որ նրանք ինքնակամ գան ու ներդրումներ անեն Հայաստանում։

Ծառուկյանքը հայտարարեց, որ պետք է մեր բանկային, հարկային համակարգերում փոփոխություն լինի, պետք է հնարավորություն տալ փոքր ու միջին բիզնեսին: Եթե մեր բանկիրները կարողանան միջազգային ֆինանսական կառույցներից կարողանան 0 տոկոս, 0,25 տոկոս, 0,75 տոկոսով վարկեր կարողանան բերել, կարող են մեր ժողովրդին էլ տրամադրել 2-3 տոկոսով, ոչ թե լինի 8, 10, 15 տոկոս:

Ըստ նրա՝ տնտեսության զարգացման համար պետք է զբաղվել արտաքին քաղաքականությամբ՝ զարգացնել կապերը Ռուսաստանի, Չինաստանի եւ Իրանի հետ. մենք ԵՏՄ անդամ ենք, այդ 4 երկրների հետ կապըերը պետք է զարգացնենք, որը միայն օգուտ կբերի:

Ծառուկյանը նաև անդրադարձավ Արցախի հարցին ու ՀՀ բանակին՝ նկատելով, որ Արցախի հարցը մեր ժողովուրդն արդեն լուծել է, մնում է միայն մնում է միջազգային ճանաչման հարցը. որքան ճանաչումը շուտ լինի, այնքան մեր խնդիրները կկարգավորվեն:

Ինչ վերաբերում է բանակին, Գագիկ Ծառուկյանն ասաց, որ պետք է հզորացվի ռազմարդյունաբերությունը. «Ոչ թե ընդդիմադիր եմ, բարձր եմ խոսում, այլ հնչեցնում եմ, որ 18 տարեկան զինվորը առաջին գծում չլինի, այդտեղ կանգնեն պայմանագրային ծառայողները»։

 

Աղբյուրը