Առաջին

Որպեսզի ալադիները ստացվեն փամփլիկ ու նուրբ, կեֆիրը պետք է լինի սենյակային ջերմաստիճանի, եթե խմորը պատրաստվում է սառնարանից անմիջապես դուրս բերված կեֆիրով, ապա հնարավոր է ալադիները փքուն չստացվեն:  Կաթնաթթուն և սոդան լավ են փոխազդում տաք միջավայրում:

Երկրորդ

Երբ խմորը պատրաստ է, թողնել հանգստանա սենյակային ջերմստիճանում 15-ից 30 րոպե;

Երրորդ

Երբ խմորը հանգստացել է, պետք չէ կրկին խառնել:

Չորրորդ

Ալադիները պետք է պատրաստել միջին կրակի վրա և փակ կափարիչով: Երբ ալադիների մակերևույթին առաջանում են  անցքեր,  պետք է շրջել դրանք:

 

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն