Ընտանիք ստեղծելու համար բավական է սիրել, իսկ այն պահպանելու համար պետք է սովորել համբերել և ներել:

Չկան երջանկության բանալիներ. նրա դռները միշտ բաց են

Եթե դուք ուզում եք երջանկացնել ողջ աշխարհը, գնացե՛ք տուն և սիրե՛ք ձեր ընտանիքը:

  • Ավելի լավ դիմահարդար, քան ներքին խաղաղությունն է, չկա:
  • Կարևոր չէ՝ ով ինչ է խոսում ձեր մասին. ամեն բան ընդունեք ժպիտով և շարունակե’ք անել այն, ինչ անում եք:

Ամենակարևոր դեղորայքը քնքուշ սերն է ու հոգատարությունը:

Աստված մեզ փորձություններ է ուղարկում, որ ամրանանք, այլ ոչ թե հուսահատվենք:

Եթե դուք դատում եք ինչ-որ մեկին, ապա ժամանակ չեք ունենում նրան սիրելու համար:

Ժպտացե՛ք մարդկանց, ժպտացե’ք միմյանց, ժպտացե՛ք ձեր ամուսնուն, կնոջը, երեխաներին. կարևոր չէ՝ ում, ժպիտը կօգնի ձեզ մարդկանց հանդեպ ավելի մեծ սիրով լցվել:

Կյանքը հնարավորություն է, օգտագործի՛ր այն:

Կյանքը երազանք է, իրականացրո՛ւ այն: 

  • Կյանքը պարտականություն է, կատարի՛ր այն:
  • Կյանքը հարստություն է, գնահատի՛ր այն:
  • Կյանքը սեր է, վայելի՛ր այն:

  • Կյանքը վշտերի շղթա է, քանդի՛ր այն:
  • Կյանքը պայքար է, սկսի՛ր այն:
  • Կյանքը հաջողություն է, փնտրի՛ր այն:
  • Կյանքը առեղծված է, բացահայտի՛ր այն:

Հեշտ է սիրել քեզանից հեռուներին, դժվար է սիրել մոտիկներին:

Սիրի՛ր, ինքան շատ կիսես մյուսների հետ, այնքան շատ կլինի քո ունեցածը:

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo