Այս խմորից  կարելի է պատրաստել ցանկացած թխվածք. կարկանդակ, պիրոգ, բուլկիներ, կլոր գաթա և այլն: Այս խմորը  քմահաճ չէ, այն հասունանում է ինչպես տաք, այնպես էլ սառը միջավայրում: Սառնարանում կարելի է պահել 7 օր: Եվ դա հնարավորություն է օրվա ցանկացած պահին մատուցել թարմ թխված համեղ ու անուշաբույր  որևէ  թխվածք:

Բաղադրիչներ

Կաթ  350 գ

Ձու 2 հատ

Շաքարավազ 2 ճաշի գալ

Աղ մի պտղունց

Խմորիչ 50 գ

Մարգարին 100 գ

Ալյուր 700-750 գ

Պատրաստման եղանակը

Խմորիչը  լուծել  տաք կաթի մեջ:

Ավելացնել  փափկեցրած մարգարինը, շաքարավազը, աղը, ձվերը:

Խառնել, որ ստացվի համասեռ զանգված:

Ավելացնել ալյուրը, հունցել  փափուկ խմոր:
Դնել տաք տեղում, եթե ցանկանում եք  արագ թխել:

Կարելի է նաև  տեղադրել պոլիէթիլենային տոպրակի մեջ և դնել սառնարանը:

2 ժամ հետո կարելի է թխել:

Այս խմորը կարելի է պահել սառնարանում 7 օր և այն չի կորցնում իր թարմությունը:

Եթե խմորը օգտագործվում է քաղցր թխվածքի համար, կարելի է ըստ ցանկության շաքարավազը ավելացնել:

 

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն