Բրաունին հայտնի ամերիկյան թխվածք է, որը շոկոլադից է պատրաստվում։ Այսօր՝ հուլիսի 11-ին, շոկոլադի օրն է, իսկ դա նշանակում է, որ շոկոլադե քաղցրավենիք պատրաստելու ժամանակն է։

 

Անհրաժեշտ է՝

 

Կարագ- 150գր

Սև շոկոլադ- 200գր

Կակաոյի փոշի-1ճ գդալ

Շաքարավազ- 200գր

Վանիլին-1թ գդալ

Հավկիթ- 4 հատ

Ալյուր- 100գր

Աղ- 1/4 ճ գդալ

Մանրացրած ընկույզ- 1/2  բաժակ

 

 

Պատրաստման եղանակը՝

 

1.       180° տաքացած ջեռոցի մեջ դրեք կարագով պատված թխելու տարան։

 

2.      Կարագն ու շոկոլադը հալեցրեք, դրեք կրակին մի փոքր ջուր ավելացրեք ու թույլ տվեք, որ եռա։

 

3.      Մեկ այլ տարայի մեջ ջուր լցրեք, դրեք կրակին ու վրան տարայով շոկոլադի խառնուրդը դրեք։ Անդադար խառնելով՝ շոկոլադը միատար զանգվածի վերածեք։ Հանեք կրակից ու սառեցրեք։

 

4.      Ավելացրեք շաքարավազը, կակաոյի փոշին, վանիլինը, հավկիթները, խառնեք։ Այնուհետև ավելացրեք ալյուրը, աղն ու ընկույզը, խառնեք։

 

5.      Ստացվածը լցրեք արդեն տաքացած տարայի մեջ ու 30 րոպեով դրեք ջեռոցի մեջ։ Բրաունին պատրաստ է այն դեպքում, եթե ներսում դեռ մի փոքր խոնավ է։ Դա կարող եք ստուգել փոքրիկ փայտիկների օգնությամբ։ Հետևեք, որպեսզի բրաունիի ներսի խմորը չկոշտանա, այդ դեպքում դա այլևս բրաունի չի համարվի։

 

6.      Թխվածքը սենյակային ջերմաստիճանի հասցրեք ու պաղպաղակով մատուցեք։

 

Բարի ախորժակ