Սա ֆրանսիական խոհանոցի գլուխգործոցներից է: Չափազանցություն չի լինի ասելը, որ այն ուղղակի  հիանալի համ ունի, ոչ ոք անտարբեր չի կարող մնալ, բույրն արդեն իսկ խենթացնում է: Հավը ուղղակի հալվում է բերանում, ուտելիս չեք կարողանում կանգ առնել:  Կարելի է պատրաստել ինչպես հավի կրծքամսով, այնպես էլ  հավի  բդիկներով: Համն ավելի հագեցած կլինի, եթե սոուսի համար վերցնեք տավարի մսի արգանակ և այն համեմեք մի պտղունց մշկընկույզով:

Բաղադրիչներ

Սոխ  3-4 գլուխ (կարելի է քանակը կրճատել)

Հավի կրծքամիս 1 կգ

Հավի արգանակ  500 մլ

Պինդ տեսակի պանիր 100 գ

Ձիթայուղ 4 ճաշի գդալ

Ալյուր 2 ճաշի գդալ

Բալզամիկ սոուս 2 թեյի գդալ

Աղ ըստ ճաշակի

Սև աղացած պղպեղ  ըստ ճաշակի

Շաքարավազ 1 թեյի գդալ

Պատրաստման եղանակը

Սոխը մաքերլ և կտրատել  բարակ կիսաշրջաններով;  Թավայի մեջ տաքացնել 2 ճաշի գալ ձիթայուղ և լցնել սոխը; Ավելացնել  շաքարավազը, աղ, պղպեղ,, և լավ խառնել, տապակել  միջին կրակի վրա 15 րոպե: Այնուհետև ավելացնել բալզամիկ սոուս, կրակին թողնել ևս 3 րոպե և թավայից դատարկել առաձին ամանի մեջ:

Հավի կրծքամիսը  համեմել աղով, պղպեղով,  կարելի է նաև ձեր նախընտրած համեմունքներով: Թավայի մեջ, որտեղ տապակվել էր սոխը, ավելացնել 2 ճաշի գալ բուսայուղ,  տապակել  կրծքամիսը մինչև ոսկեգույն  կեղև առաջանա:  Հանել թավայից և դնել առանձին ափսեի մեջ:
Թավայից հեռացնել սոխի և հավի մնացորդները,  լցնել  ալյուրը, ավելացնել հավի արգանակը,  լավ խառնելով հասցնել եռման և շարունակելով խառնել եփել ևս 5-7 րոպե մինչև պնդանա:

Ջեռոցի տապակի վրա  լցնել  տապակված սոխը, կրծքամիսը, ավելացնել սոուսը, ,  եթե անհրաժեշտ է ավելացնել աղ և պղպեղ:Ավելացնել  քերած պանիր  և եփել ջեռոցում 10-15 րոպե 180 աստիճանի տակ:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն