Թուրինջը շատ համեղ ու տարածված միրգ է, որն օժտված է նաև բազմաթիվ օգտակար հատկություններով: Սակայն այդ օգտակար հատկությունների մասին ոչ բոլորը գիտեն: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից մի քանիսը.

 

·        Թուրինջը բարելավում է մարսողությունն ու արագացնում է նյութափախանակության գործընթացները,

 

·        այն նվազեցնում է զարկերակային ճնշումը,

 

·        օգնում է կարգավորել լյարդի աշխատանքը,

 

·        թարմ թուրինջը քայքայում է աղերը,

 

·        այս միրգը նվազեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը,

 

·        բացի այդ, թուրինջն օժտված է հզոր հակաքաղցկեղային հատկություններով,

 

·        ինչպես նաև նպաստում է երիտասարդության պահպանմանն ու երկարակեցությանը:

 

Այս միրգը խորհուրդ է տրվում օգտագործել աղեստամոքսային տրակտի հիվանդությունների, ստամոքսի ու ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի, ինչպես նաև զարկերակային գերճնշման դեպքում: Սակայն հարկ է հիշել, լավ յուրացնելու համար թուրինջը հարկավոր է ուտել սնվելուց առաջ:

 

Բացի այդ, այս միրգն ունի շատ ցածր կալորիականություն (100 գրամում պարունակվում է ընդամենը 35 կկալ), ուստի այն օգնում է նաև ազատվել ավելորդ քաշից:

 

Նյութի աղբյուրը՝ fithacker.ru