Շատ քչերն են հավի իսկական համեղ համը զգացել․ պարզապես պետք է մինչ եփելը ՍԱ խառնել հավի հետ

Բաղադրամասեր` հավ ամբողջական — 1 հատ, աղ — 2 թ/գդ, պղպեղ սև — 1 թ/գդ, ուրց — 1 թ/գդ, բուսայուղ — 2 թ/գդ, գարեջուր — 1 բանկա, թթվասեր — 5 ճ/գդ

Պատրաստման եղանակ` Փոքր ամանի մեջ խառնում ենք բուսայուղը, թթվասերը, աղը, պղպեղն ու ուրցը և քսում ենք հավին:

Գարեջրի բանկան լավ լվանում ենք և դատարկում պարունակության 1/3 մասը: Այնուհետև գարեջուրը դնում ենք ձևամանի մեջ և վրան հագցնում հավը:

Ձևամանը 10 րոպեով տեղափոխում ենք 250 աստիճան տաքացրած ջեռոցը, այնուհետև ջերմաստիճանը հասցնում ենք 180 աստիճանի և հավը եփում 60-70 րոպե: Եփվելիս միսը ջուր է արտազատում, որը կարող ենք ընթացքում շերեփով լցնել մսի վրա: 40-45 րոպե անց միսը ծածկում ենք փայլաթիթեղով և 10-15 րոպե այդպես եփում: Մատուցելիս կտորների ենք բաժանում և վայելում

 

Աղբյուր