Առաջիկա տասնամյակում ուռուցքները կխլեն 13,5 միլիոն մարդու կյանքը։  kp.ru-ի հաղորդմամբ,  նման եզրակացության են եկել Առողջապահության համաշխարհային կազմակերպության մասնագետները։

Հիվանդության վիճակագրությունը  ամեն տարի աճելու է։ Մինչև 2030 թվական քաղցկեղի դեմ պայքարելու է 21 միլիոն մարդ, նրանց մեծ մասը չի կարող հաղթել հիվանդությանը։

Համեմատության համար նշվում է, որ 2015-ին քաղցկեղից մահացել է 8,2 միլիոն մարդ, ընդհանուր գրանցված է եղել 14 միլիոն հիվանդ։ 


 

Աղբյուր` Panorama.am