Տեսողական իլյուզիաները շատ հետաքրքրաշարժ են և խճճված՝ ակնհայտը անհնարին դարձնելով:

Դրա ապացույցն է այս նկարը, որը վերջերս մեծ աղմուկ բարձրացրեց համացանցում: Սև ագռավի նկար, համենայն դեպս, մարդկանց մեծամասնությունը այդպես է կարծում:

Եթե ուշադիր նայեք նկարին, կհասկանաք, որ այստեղ ինչ-որ ուրիշ բան կա:

Ագռավի այս լուսանկարը հետաքրքիր է նրանով, որ…իրականում սա կատու է:

Իսկապես: Առաջին հայացքից դեպի աջ նայող ագռավ ենք տեսնում: Բայց ավելի ուշադիր նայեք և կտեսնեք կատվին: Մյուս աչքը դժվար է տեսնել, բայց սա իրականություն է:

Քա՞նի ոտք կա

Սա նույնպես հետաքրքիր իլյուզիա է: Փղի դասական նկար: Կարող եք արդյո՞ք գուշակել, թե փիղը քանի ոտք ունի:

Ոմանք պատասխանում են, որ կա վեց ոտք, մյուսները վստահ են, որ կա ընդամենը մեկ լիարժեք ոտք: Այսպիսով, նայեք նկարին և ինքներդ պատասխանեք.

Հետաքրքիր է: Այս երկու տեսողական իլյուզիաները իսկապես զարմացրեցին ինձ: 

Աղբյուրը