Այս խարիզմատիկ մարդը միշտ համառ էր, մեծամիտ և ինքնավստահ, սակայն հենց այս որակները նրան օգնեցին, որ նա մնա բարձունքում, քանի որ քաղաքականության կեղտոտ աշխարհում այլ կերպ չի լինում։ Այն ժամանակ թեև Չերչիլը բարձր պաշտոն էր զբաղեցնում, այնուամենայնիվ, շատ պարզ և ուղիղ մարդ էր։ Նա շատ էր սիրում խաղալ իր զարմիկի հետ՝ թաքնվելով թփերի ետևում և հսկա գորիլա ձևանալով։ Նրա անբաժանելի մասն էր համարվում սիգարը։ Ասում են, որ նա օրական 8-10 սիգար էր ծխում և անգամ պաշտոնական հանդիպումներին էր սիգարով գալիս։

Նրան իրավմամբ համարում են 20-րդ դարի լավագույն առաջնորդներից մեկը։ Մենք հավաքել ենք նրա 20 ամենահամարձակ, բայց և ճշմարտացի արտահայտությունները։

  • Դու թշնամիներ ունե՞ս։ Լավ է։ Նշանակում է՝ քո կյանքում ինչ-որ մի ժամանակ հասել ես քո ուզածին։
  • Ցանկացած ճգնաժամ նոր հնարավորություն է։
  • Խելացի մարդը բոլոր սխալներն անձամբ չի անում, նա հնարավորություն է տալիս նաև ուրիշներին։
  • Բազեն ավելի է բարձրանում, երբ քամուն հակառակ է թռչում և ոչ թե քամու ուղղությամբ։
  • Հաջողությունն առանց էնտուզիազմը կորցնելու մի անհաջողությունից մյուսին անցնելու կարողությունն է։
  • Հիմար է այն մարդը, ով երբեք չի փոխում իր կարծիքը։
  • Կապիտալիզմի ի ծնե արատը հարստության անհավասար բաժանումն է, իսկ սոցիալիզմինը՝ աղքատության հավասար բաժանումը։
  • Երբ արծիվները լռում են, խոսում են թութակները։
  • Իշխանությունը թմրանյութ է։ Ով մեկ անգամ փորձում է, այլևս չի կարողանում հրաժարվել նրանից։
  • Մի ցանկացեք առողջություն և հարստություն, քանի որ «Տիտանիկում» բոլորն առողջ էին և հարուստ, բայց հաջողակ էին եզակիները։
  • Մարդիկ շատ լավ կարողանում են պահպանել այն գաղտնիքը, որը չգիտեն։
  • Ես սիրում եմ խոզերին։ Շները մեզ նայում են ներքևից, կատուները՝ վերևից, և միայն խոզերն են մեզ նայում որպես հավասարներ։
  • Պատերազմն այն է, երբ ուրիշների հետաքրքրությունների համար մահանում են անմեղները։
  • Կյանքի մեծագույն դասը՝ հիմարներն էլ են ճիշտ լինում։
  • Ավելի հեշտ է ազգ ղեկավարել, քան 4 երեխայի դաստիարակել։
  • Մենք ապրում ենք մեծ իրադարձությունների և փոքրիկ մարդկանց ժամանակաշրջանում։
  • Պատմություն սովորեք։ Պատմության մեջ է թաքնված քաղաքականության պարզաբանումը։
  • Երբ վիճում են երկուսը, հաղթում է երրորդը։
  • Եթե սպանես մարդասպանին, մարդասպանների թիվը չի պակասի։
  • Այն ազգը, որը մոռացել է իր անցյալը, կործանում է իր ապագան։