Այն մասին, թե որքան կարևոր է ֆինանսների հաշվարկումը, մասնագետների գրավումն ու պարտավորությունների կատարումը: Ինչպես նաև այն մասին, թե ինչու չպետք է ագահ լինել և վախենալ վարկերից:

Ջոն Դ. Ռոքֆելլերը աշխարհի առաջին միլիարդատերերից է: Ռոքֆելլերն իր առաջին գործարքի համար ներդրել է 2000 դոլար: Դրանցից 1200-ը նա պարտքով է վերցրել իր հայրիկից: 1937 թվականին, երբ Ռոքֆելլերը մահացավ, նրա կարողությունը գնահատվում էր 1.4 միլիարդ դոլար: Այսօրվա արժույթով դա կազմում է 318 միլիարդ դոլար: Համեմատության համար կարող ենք նշել, որ հիմա աշխարհում ամենահարուստ մարդու՝ Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի կարողությունը գնահատվում է մոտավորապես 149.8 միլիարդ դոլար:

Դաս 1. Հետևեք գումարի շարժին

Յոթ տարեկան հասակում Ռոքֆելլերն իր առաջին գումարը վաստակեց հարևանի մի ֆերմայում, որտեղ օգնում էր հավաքել կարտոֆիլ և պահել նապաստակներին:

Իր մայրիկի խորհրդով՝ Ռոքֆելլերը գրանցում էր վաստակած և ծախսած յուրաքանչյուր ցենտը հաշվապահական գրքում: Հիմա այս մեթոդը շատ է կիրառվում հաշվապահության մեջ: Ռոքֆելլերը օգտագործեց իր մայրիկի խուրհուրդը մինչև կյանքի վերջ: Նա ապրել է 97 տարի:

Ռոքֆելլերի կենսագրությունում շատ է նշվում, որ նա մեծացել է աղքատ ընտանիքում: Նրա հայրը անընդհատ ճանապարհորդել է, իսկ մայրը այդ ընթացքում խնայել է: Դա է պատճառը, որ Ռոքֆելլերը սովորություն է ունեցել խնայել ամբողջ կյանքում:

Ջոն Ռոքֆելլերը մանկուց հասկացել է, որ գումարը խնայելը օգնում է այն շատացնելու գործում: Նա նախընտրեց գնալ քոլեջ, քան համալսարան: Ուսանողական տարիներին նա արդեն իրագործում էր մի քանի նախագծեր, որոնք ավարտել չէին կարողանում անգամ հաշվապահության ոլորտի մասնագետները:

Ռոքֆելլերի առաջին աշխատավարձը եղել է 17 դոլար, մեկ ամիս անց՝ 21 դոլար, իսկ մեկ տարի անց՝ մոտ 800 դոլար:

Դաս 2. Մի վախեցեք պարտք վերցնել

Գործարարները պարտք վերցնելը համարում են չարիք և կարծում են, որ դա կարող է միայն վնասներ բերել: Ռոքֆելլերն ապացուցում է հակառակը:

Ինչպես նշեցինք, Ռոքֆելլերն իր առաջին բիզնեսի գումարը պարտքով է վերցրել իր հայրիկից: Այս սկզբունքով նա աշխատել է միշտ՝ անընդհատ գնել և վաճառել է բաժնետոմսեր, ներդրել է սեփական միջոցները, բայց գրեթե միշտ շահույթով է դուրս եկել:

Բիզնես ոլորտի մասնագետները նշում են, որ խելամիտ գործարարները, իհարկե, վախենում են վարկերից: Սակայն, Ռոքֆելլերի տարբերությունն այն էր, որ նա խելամիտ էր վերցնում վարկեր և պատկերացնում էր՝ ինչպես է մարելու դրանք:

Դաս 3.Կատարեք պարտավորությունները

Ռոքֆելլերը միշտ ուշադիր է եղել պարտավորությունների կատարման գործում, այդ թվում՝ ֆինանսական: Անկախ նրանից, թե որքան դժվար է եղել, և առաջին տարիների ընթացքում այդ դժվարությունները մշտական էին, նա միշտ ճարել է գումարները ճիշտ ամսաթվով:

Իր «Ինչպես ես վաստակեցի 500 միլիոն դոլալ» հուշերում, Ռոքֆելլերը նշում է, թե ինչպես է հայրը եկել իր գրասենյակ ամենաանհարմար պահին և ասել, որ գումարը անհրաժեշտ է հենց հիմա: Ռոքֆելլերը ինքնին դժվարանում է ասել, դա պատահական դեպք է եղել, թե նրա հայրը դաստիարակում էր նրան: Դրա միջոցով Ռոքֆելլերը սովորել է միշտ պատրաստ լինել և կատարել բոլոր պարտավորությունները:

Դաս 4. Գրավել պրոֆեսիոնալներին

Ռոքֆելլերը շատ էր սիրում զբաղվել ֆինանսներով: Բայց եթե Դուք չեք սիրում անընդհատ հաշվարկներ անել, ապա պարզապես պետք է Ձեր թիմում ներգրավեք ոլորտի իսկական պրոֆեսիոնալների:

Ռոքֆելլերը չէր սիրում զբաղվել գործերով, որոնցից քիչ էր հասկանում: Դրա փոխարեն նա նախընտրում էր գրավել պրոֆեսիոնալներին: Նա կարծում էր, որ մեկ իսկական պրոֆեսիոնալը, ով իրոք հասկանում է իր գործից, սակայն պահանջում է շատ վարձատրություն, ավելի կարևոր է, քան մի քանի թերի մասնագետները:

Աղբյուր՝ 168.am