Ալբեր Քամյուն ֆրանսիացի գրող և փիլիսոփա է, ինչպես նաև էքսիզտենցիալիզմի ներկայացուցիչ։ Իր կենդանության օրոք նա ստացել էր «Արևմուտքի խիղճ» մականունը։ 1957 թվականին նա արժանացել է Նոբելյան մրցանակի։

Սերն արդար չէ, բայց միայն արդարությունը բավական չէ։

Ազատ է միայն նա, ով կարող է իրեն թույլ տալ չստել:

Մենք պատրաստ ենք հանցագործներ դառնալ, միայն թե աշխարհը սկսեն ղեկավարել անմեղները։

Մենք Աստծուն ենք դիմում միայն նրա համար, որպեսզի անհնարինը ստանանք։

Սերն այնպիսի հիվանդություն է, որ չի խնայում ո՛չ իմաստուններին, ո՛չ էլ հիմարներին։

Գեղեցկությունը մեզ հուսահատության է հասցնում։ Այն հավերժություն է, որը մի ակնթարթ է տևում, իսկ մենք կցանկանայինք այն անվերջ դարձնել։

Դպրոցը մեզ պատրաստում է մի կյանքի, որը գոյություն չունի:

Մարդկային սիրտն անհեթեթ սովորություն ունի` ճակատագիր անվանելու միայն այն, ինչը կործանում է իրեն:

Ճշմարտությունը լույսի պես կուրացնում է:

Գիտակցությունն անզոր է սրտի ձայնի նկատմամբ:

Ժամանակը դանդաղ է ընթանում, երբ հետևում ես նրան: Այն զգում է հսկողությունը: Բայց այն նաև օգտվում է մեր ցրվածությունից: Հնարավոր է նույնիսկ, որ գոյություն ունի երկու ժամանակ` այն, որին մենք հետևում ենք, և այն, որը մեզ փոխում է: