Դեռ Հին Եգիպտոսում ծանոթ էին դարչինի օգտակար հատկություններին, և այդ է պատճառը,որ այն պետք է մարդկանց սննդակարգի անբաժան մասը լինի:Այն կարող է բուժել բազմաթիվ հիվանդություններ:

Դարչինն ու մեղրը դեռ հնուց շատ հաճախ օգտագործվել են չինական բժշկության մեջ:Մեղրն ու դարչին կազմում են այնպիսի միացություն,որն օգնում է բուժել տարբեր հիվանդություններ:Անգամ առանձին օգտագործման դեպքում դրանք չեն կորցնում իրենց օգտակար հատկությունները:

Մեղր

Մեղրը իսկական բնական հակաբիոտիկ է,որը մեղուների քրտնաջան աշխատանքի արդյունք է և պարունակում է բազմաթիվ վիտամիններ:

Դարչին

Դաչրինը դեռ Հին եգիպտոսում հայտնի էր իր բուժական հատկությունների շնորհիվ:Այն կարող է բուժել տարբեր հիվանդություններ: Հենց այդ պատճառով էլ իր ուրույն տեղն ունի մարդկանց սննդակարգում:Դարչինը հարուստ է հակաօքսիդանտներով, կարգավորում է իմունային համակարգը,մանրէազերծում է ստամոքսը, առույգացնում է,լավացնում է մարսողությունը,շատ լավ միջոց է մրսածության և փորլուծության դեմ:

Պետք է նշել,որ դարչինի ավելորդ քանակությունը կարող է վնասակար լինել լյարդի և երիկամների համար:Չի կարելի այն օգտագործել օրական 3գ.-ից ավել:

Ինչպե՞ս օգտագործել մեղրն ու դարչինը.

Այն շատ լավ է անդրադառնում սրտի աշխատանքի վրա:

Մեղրով տարայի մեջ ավելացրեք մի քանի ճաշի գդալ դարչին և հանգամանորեն խառնեք, մինչև դառնա համասեռ մասսա:Ամեն առավոտ նախաճաշին կերեք այս խառնուդրով պատված հաց կամ թխվածքաբլիթ:Այն նպաստում է խոլեստերինի և ինֆարկտի հավանականության նվազեցմանը օրգանիզմում:Այն կարգավորում է նաև սրտի աշխատանքը,ամրացնում անոթները:

Օգնում է բուժել արտրիտը.

2ճ.գ. մեղրին և կես թ.գ. դարչինին ավելացնել 1 բաժակ տաք ջուր,խմել առավոտյան սոված փորին և երեկոյան քնելուց առաջ: Հետազոտությունները ցույց են տվել,որ հետազոտվող կամավորներից  75-ը արդեն մեկ շաբաթ անց ցավ չեն զգացել ոտքերում,իսկ բոլոր 200-ը մեկ ամիս անց սկսել են հանգիստ քայլել:

Օգնում է երիկամների և միզապարկի բորբոքումների դեպքում.

1 բաժակ տաք ջրին ավելացնել 1ճ.գ. մեղր և 2թ.գ. դարչին,խառնել,խմել ամեն օր առավոտյան սոված փորին և ճաշից հետո:Այս խառնուրդը հզոր հակաբիոտիկ է,շատ կարճ ժամանակում սպանում է բոլոր բակտերիաները:

Հիանալի միջոց է մրսածության դեմ.

Մրսածության,հազի և շնչառական հիվանդությունների բուժման համար 1 բաժակ ջրին ավելացնել 1ճ.գ. մեղր և մեկ պտղունց դարչին,խմել օրական մի քանի անգամ:

Ամրացնում է իմունային համակարգը.

Նույն խառնուրդը խմելով ամրանում է իմունային համակարգը,արյան սպիտակ գնդիկները և օրգանիզմը պաշտպանվում տարբեր վիրուսներից և բակտերիաներից:

Նիհարելու համար.

Մեկ բաժակ ջրի մեջ լուծել 1ճ.գ. մեղր և կես թ.գ. դարչին,խմել ամեն օր 30 րոպե նախաճաշից և քնելուց առաջ:Քաշի նվազեցումը ապահոված է:

Նվազեցնում է խոլեստերինի քանակությունը.

1/2լ. ջրի մեջ լցնել 2ճ.գ. մեղր և 1ճ.գ. դարչին:Այս խառնուրդը կարելի է խմել օրական 3 անգամ,որը շատ կարճ ժամանակում կբերի կհասցնի  խոլեստերինի մակարդակը 10% -ի:

 

Աղբյուրը