12 Երկվորյակներ

Եղած չեղած մի հաշիվ է, ինչպես ասում է ժողովուրդը, ամենաանհրաժեշտ պահին անհետանում է: Նա հանգիստ խղճով կարող է ապրել կնոջ ֆինանսների հաշվին: Սակայն անկողնում նա աստված է, նաև շատ խելացի է և սրամիտ:

  1. Ձկներ

Նա ուզում է ամեն ինչ միանգամից. բորշչ, արդուկած հագուստ, լոգանք ընդունել, հայտնվել մայրիկի գրկում: Նրա կինը պետք է չափազանց հոգատար լինի: Սակայն շատ նվիրված է, և եթե տանից քշեք, հազիվ թե հեռանա:

10 Աղեղնավոր

Ռոմանտիկ, պրակտիկ, քաջ, նուրբ, հոգատար… Այս ամենը նրա մասին չէ,  Նրանից այսպիսի բաներ չսպասեք, արագ հոգնում է և կարող է շատ հեշտությամբ նոր զբաղմունք գտնել՝ ի դեմս այլ կնոջ: Այնպես, որ չզարմանք, եթե դուք նրա վեցերորդ կամ յոթերորդ կինն եք:

9 Կարիճ

Կարիճ ամուսինները բռնապետեր են, եթե կինը նրա հետ համաձայն չէ, ապա կնոջ կյանքը դժոխքի է վերածվում: Իսկ եթե նրա համախոհն է ու համակարծիք է նրան, ապա կինը երջանիկ է: Այս տղամարդկանց համար կարևորը ոգեշնչվածությունն է: Նրանք կարող են տան մաքրությամբ զբաղվել, ճաշ եփել  լվացք անել, եթե ոգեշնչված են:

8 Խեցգետին

Սա օրինակելի ամուսին է, բայց միան հասարակության համար: Օտարների ներկայությամբ նա կատարյալ ամուսին է, հիանալի հայր, խելացի ձեռնարկատեր: Իսկ տանը նա պառկում է բազմոցին, միացնում հեռուստացույցը և գարեջուր խմում: Եվ եթե նա այդպես չի անում տանը, ուրեմն ուրիշ կնոջ տանն է այդպես անում, բայց կարողանում է լավ քողարկել  հետքերը:

  1. Խոյ

Եսասեր, վեճերի սիրահար, բռի, կոպիտ: Այս տղամարդկանց տանը կարելի է գտնել մի խուրձ կեղտոտ գուլպա, բազմոցի ետևում կարող է հայտնաբերվել օրեր առաջ կերած պիցցայի մնացորդ: նրանք չեն հետևում իրենց արտաքինին:Եթե նա բարկանում է, փախեք որքան հնարավոր է հեռու:

6 Ջրհոս

Այս տղամարդը ուրախ է ու թեթև բնավորություն ունի,  չի սիրում խանութում հերթ կանգնել, գնումներ կատարել, պատրաստ եղեք նրա փոխարեն այդ ամենը անելու: Նրա հետ տխրելու ժամանակ չեք ունենա:

  1. Ցուլ

Նվիրված և հոգատար ամուսիններ,  ջանում է ապահովել ընտանիքին ամեն անհրաժեշտ բանով: Չի սիրում ավելորդ ուշադրություն, բավականին հանգիստ է ու հավասարակշռված:

Բարի ամուսին է, սիրում է նվրեներ անել: Նրա հետ կարելի է երջանիկ ապրել:

4.Կշեռք

Կշեռքները սիրում են ռոմանտիկա: Թեկուզ հարյուր տարի միասին ապրեք, նա չի դադարի խոսել իր զգացմունքների մասին: Հոգատար է, նուրբ, չի սիրում տնային գործերով զբաղվել:

  1. Այծեղջյուր

Սա այն տղամարդն է, որի հետ կարեի է ամուսնանալ: Նա ազնիվ է,  գեղեցիկ արտաքինով, հմայիչ; Իր լավ հատկությունները պահպանում է մինչև խոր ծերություն: Նա դժվարությամբ է ամուսնանում, բայց ամուսնանալուց հետո Պարոն Կայունություն է:

  1. Առյուծ

Հոգատար է, սիրում է նվերներ անել, ընտանիքի հետ շրջագայությունը նրա սիրելի զբաղմունքներից է: Նրան պետք է շարունակ գովասանքի խոսքեր շռայլել, այլապես կթոշնի ու կխամրի:

  1. Կույս

Գեղեցիկ է ու լավ դաստիարակված, կիրթ, սիրում է  համեղ պատրաստել,  ուշադիր է կնոջ և երեխաների նկատմամբ, կարողանում է հիանալի կերպով հարթել ընտանեկան խնդիրները: Սիրում է զբաղվել տնային գործերով: Շատ կանայք երազում են այսպիսի ամուսին ունենալ:

 

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն