Պարզվում է, որ  անձնական հիգիենային հետևելիս  մեզանից շատերը թույլ են տալիս  սխալներ, որոնք վնասակար են առողջության համար: Այսպիսով, որոնք են այդ սխալները:

Ամենօրյա լոգանք

Ամենօրյա լոգանքը մարդուն զրկում է օգտակար բակտերիաների պաշտպանիչ շերտից,  որոնք պաշտպանում են տարատեսակ ինֆեկցիաներից: Լոգանք պետք է ընդդունել շաբաթվա ընթացքում 2 անգամից ոչ ավել:

Ժամերով լոգանք ընդունելը վնասակար է: Լոգանք  ընդունելը պետք է տևի 20 րոպեից ոչ ավել: Ջուրը հանդիսանում է գրգռիչ,  և ջրի տակ երկար մնալու  հետևանքով  մաշկը դառնում է ավեի չոր և կորցնում է էլաստիկությունը: Մասնագետները  հաստատում են, որ  ճարպագեղձերի արտազատուկը  խոնավացնում է մաշկը, իսկ ջուրը այն լվանում է:

Օճառի և մարմնի գելերի օգտագործումը

Մասնագետները նախազգուշացնում են, որ օճառի ամենօրյա օգտագործումը  թուլացնում է իմունիտետը: Բնական պաշտպանիչ  բակտերիալ շերտից զրկվելը կարող է էկզեմա առաջացնել:

Սովորական կամ փափուկ օճառը  ավելի լավ ազեցություն ունի մաշկի վրա քան հակաբակտերիալ օճառը, որը խախտում է մաշկի բակտերիալ բալանսը:  Գեղեցիկ սեռի ներկայացուցիչները և  միջին տարիքի   մարդիկ պետք է խուսափեն  դեմքը օճառով լվանալուց, քանի որ օճառով դեմքը լվանալը նպաստում է կնճիռների առաջացանը:

Դեմքի հիգիենա

Մասնագետները խորհուրդ են տալիս  հրաժարվել դեմքը դուշի տակ պահելուց, քանի որ  ջերամստիճանը և ճնշումը կարող են վնասել դեմքի մաշկը: Դեմքի մաշկի արտաքին գեցեցիկ տեսքը և երիտասարդությունը պահպանելու համար պետք է դեմքը լվանալ ձեռքով:

Լոգանքի սպունգ, քիսա

Լոգնաքի սպունգը, քիսան պետք է ժամանակ առ ժամանակ փոխարինել նորով:  Մաշկի  մեռած բջիջները, որոնք հեռացնում են սպունգը և քիսան, մնում են  վերջիններիս վրա և նպաստում են ախտածին բակտերիաների առաջացանը:   Լոգասենյակի տաք և խոնավ օդը  հիանալի վայր է բակտերիաների և բորբոսի զարգացման համար:  Քիսան, սպունգը  պետք է լոգանքից հետո չորացնել և պահել չոր և օդափոխվող վայրում: Բնական նյութերից քիսաների վրա  կարող է բորբոս առաջանալ;   Նման տհաճություններից խուսափելու համար  պետք է լվանալ օճառով,  և թողնել  քացախաջրի մեջ, այնուհետև  չորացնել: