Մայրամուտից հետո երկրի վրա սկսում է իշխել խավարը, որն այնքան խորհրդավոր է ու առեղծվածային: Մեր մեծերն ասում են, որ կան որոշ տնային գործեր, որոնք չի կարելի  անել մայրամուտից հետո՝ անհաջողությունից խուսափեու համար: Կան մարդիկ, որոնք անտեսում են, չեն հավատում , դա  որակելով որպես սնահավատություն, սակայն բոլորն էլ ցանկանում են հեռու մնալ անհաջողություններից:    

Մայրամուտից հետո չի կարելի

- Աղբը տանից դուրս հանել; Դա աղքատություն է բերում:

- Զբաղվել տան մաքրությամբ:Մեր նախնիները կարծում էին, որ դա անհաջողություն և ֆինանսական կորուստներ է բերում: Չի կարելի մայրամուտին հատակ լվանալ, դա տանից վանում է սերն ու համերաշխությունը:

- Կտրել մազերը և եղունգենրը, սափրվել; Դա կարող է  անձնական կյանքում անհաջողություններ բերել:

- Նայել հայելուն: Մեր նախնիները կարծում էին, որ  հայելու մեջ նայելով մութ ժամանակ, նշանակում է հյուրեր կանչել այն աշխարհից, հնարավոր է հոգիները հյուր գան:

- Պարտքով գումար տալ:  Դա կարող է հանգեցնել  խոշոր ֆինանսական կորուստների: Իսկ մութ ժամանակ գումար պարտք վերցնելով, մարդը կարող է տևական ժամանակ մնալ պարտքերի մեջ: Ընդհանրապես խորհուրդ չի տրվում  գիշերով տանից գումար հանել:

- Կեղտոտված  սպասք թողնել: Դա կարող է  հանգեցել դրամական կորուստների, սննդի անբավարության: Ընդհանրապես  կեղտոտված սպասքը դա անհարգալից վերաբերմունք է տան պահապանի՝ դոմովոյի նկատմամբ: Իսկ եթե վերջինս վիրավորվի տանտերերից և սկսի վրեժ լուծել, ապա տանտերերն աչք չեն բացի դժվարություններից:

- Դանակը թողնել սեղանին: Դա կարող է հանգեցնել վեճերի, հիվանդությունների:

Այս սովորույթները փոխանցվում են սերնդեսերունդ: Հավատալ թե ոչ, դա յուրաքանչյուրն ինքը կարող է որոշել: Այնուամենայնիվ մեզանից յուրաքանչյուրն ուզում է իր տունը տեսնել բարեկեցիկ, ընտանիքը համերաշխ ու ապահովված, ուստի դժվար չէ հետևել այս սովորույթներին: