Սուրճ շատերն են խմում առավոտյան, որովհետև այն օգնում է արթնանալ, անուշ բույր ունի: Բայց քչերը գիտեն, որ սուրճին կարելի է ավելացնել ընդամենը 3 բաղադրիչ, ինչպիսիք են  կոկոսի յուղը, դարչինը և մեղրը, և դրա միջոցով ազատվել ավելորդ ճարպերից:

Ինչո՞ւ է այս համադրությունը այդքան հզոր ազդեցություն գործում:

Դարչինը  համարվում է հզոր հակաբորբոքային միջոց, որը նվազեցնում է օրգանիզմում բորբոքային գործընթացները: Այն պարունակում է հակաօքսիդանտներ ինչը  նշանակում է, որ չեզոքացնում է ազատ ռադիկալների բացասական ազդեցությունը:

Դարչինը կանխում է ճարպի կուտակումը օրգանիզմում: Առավել օգտակար է ցեյլոնյան դարչինը:

 

Կոկոսի յուղը բնության պարգևներից մեկն է. որը շատ օգտակար է առողջության համար: Կոկոսի յուղը հայտնվելով օրգանիզմում  օգնում է, որպեսզի նյութափոխանակության ժամանակ ճարպերն ավելի արագ այրվեն:

Մեղրը պարունակում է բնական շաքար,  որը օրգանիզմն օգտագործում է էներգիա ստանալու համար: Մեղրը հարուստ է նատրիումով, երկաթով, ցինկով, կալցիումով, կալիումով և ֆոսֆորով, ինչպես նաև նիացին, ֆոլաթթու վիտամին С, վիտամին В6:

Բաղադրիչներ

½ բաժակ մեղր

¾ բաժակ կոկոսի յուղ

1 թեյի գդալ դարչին

1 թեյի գալ կակաո

Բոլոր բաղադրիչները խառնել որպեսզի ստացվի համասեռ զանգված, պահել ապակե տարայի մեջ սառնարանում:

Ավելացնել 1-2 թեյի գդալ  եփված սուրճին և խմել: