Մեկ շաբաթում դուք կհամոզվեք, թե որքան արդյունավետ է «աշխատում» այս միջոցը:

Այս ըմպելիքի բաղադրության մեջ մտնում են  պարզ և բոլորին հասանելի բաղադրիչներ: Այն հեշտությամբ է յուրացվում օրգանզիմի կողմից, նաև շատ օգտակար է: Ըմպելիքի համար հիմք է հանդիսանում կեֆիրը:

Բաղադրիչներ

300 մլ կեֆիր 2,5 % յուղայնությամբ

3 ճյուղ մաղադանոս

3 ճյուղ սամիթ

3 ճյուղ համեմ

1 միջին չափի վարունգ

Մի պտղունց աղ

Սև պղպեղ

Պատրաստման եղանակը

Կանաչիները լավ լվանալ, մանր կտրատել,  վարունգն անցկացնել քերիչով:

Կանաչիները և վարունգը  հարել բլենդերի օգնությամբ, ավելացնել  կեֆիրի վրա,  համեմել աղով և պղպեղով:

Ստացվում է համեղ կոկտեյլ: Այս կոկտեյլը կարելի է խմել նախաճաշին, ընթրիքին: Օգնում է ազատվել ավելորդ կիլոգրամներից և ձգել որովայնը:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն