Որքան հաճախ ենք մենք բախվում իրավիճակին, երբ պետք է մի բան անել կամ գնել, բայց բոլորովին մոռանում ենք դրա մասին։ Քչերին է հաջողվում պարզապես գնալ խանութ՝ առանց նախապես ցուցակ կազմելու, ու գնել կերակրի համար անհրաժեշտ ամեն ինչ։ Ցավոք հաճախ ստիպված ենք լինում խոստովանել, որ ինչ-որ բան մոռացել ենք։

Բայց ի՞նչ անել, եթե հիշողությունը մարզելու համար ոտանավոր սերտելու ժամանակ չկա, իսկ ամեն ինչ անընդհատ մոռանալն էլ ձանձրացրել է։ Մի տխրեք, ելք կա։ Մենք ձեզ համար բացառիկ բաղադրատոմս ենք պատրաստել, որն ընդունակ է ոչ միայն վեականգնել հիշողությունը, այլև պայքարել ավելորդ կիլոգրամների դեմ։

Այս հրաշագործ միջոցի գլխավոր բաղադրամասը ծովաբողկն է։ Հավանաբար լսած կլինեք այս բույսի արմատի օգտակար հատկությունների մասին։ Պարունակում է մեծ քանակությամբ С վիտամին, կալիում, В1, В2, В6 վիտամիներ, երկաթ, ֆոսֆոր և մագնիում։ Իսկ կոճապղպեղի հետ համակցված՝ այն պարզապես վիտամիններով ու միկրոտարրերով հագեցած գանձարկղ է

Ձեզ անհրաժեշտ է

  • 125 գրամ ծովաբողկի արմատ
  • 4 կիտրոն
  • 2 ճ․գդ․դարչին
  • 2 սմ կոճապղպեղ
  • 3 ճ գդ․մեղր

Պատրաստման եղանակը

Ծովաբողկն ու կոճապղպեղը բլենդերով մանրացրեք, ավելացրեք կիտրոնի հյութ, մեղր և դարչին։ Լավ խառնեք։ Ստացված խառնուրդը պահեք ապակե տարայում։

Օգտագործումը

Խառնուրդն անհրաժեշտ է օգտագործել ուտելուց առաջ 1 ճ․ գդ․օրը երկու անգամ, երեք շաբաթ շարունակ։

Այս խառնուրդի օգտագործումից հետո կնկատեք, որ ձեր հիշողությունը նկատելիորեն լավացել է։ Հիշողությունից բացի, ծովաբողկի և կոճապղպեղի խառնուրդը դրականորեն է ազդում լսողության և տեսողության վրա, արագացնում է նյութափոխությունը, ինչի շնորհիվ նիհարում եք։ Այս միջոցը նաև թոթափում է հոգնածությունը և նպաստում ստամոքսում օգտակար բակտերիաների զարգացմանը։

Ընդամենը երեք շաբաթից դուք արդեն կարող եք մատներին խաչ չանել՝ որևէ բան չմոռանալու համար։ Բայց չարժե մոռանալ նաև հիշողությունը մարզող վարժությունների մասին։ Եթե այդ երկուսը համակցեք, արդյունքը չի սպասեցնի։

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am