Երկրի վրա ամենաուժեղ կապը, թերևս, մոր և երեխայի կապն է։ Տղայի առաջին պատկերացումը կնոջ, սիրո և նրա նկատմամբ հարգանքի մասին երեխան իմանում է հենց իր մոր հետ շփվելու ընթացքում։

Միասին վերլուծենք, թե ինչպես է ազդում մոր հետ կապն ու հարաբերությունները տղայի հետագա վարքի վրա։ Այլ խոսքերով ասած՝ ինչպես տղան վերաբերվում է մորը, այնպես էլ հետո նա վերաբերվում է իր կնոջը։

Ինչպես իմանալ, թե ինչպիսին կլինի տղամարդը հարաբերություններում։

Ինչպես արդեն նշվեց, մի քանի հատկանիշներով կարելի է վստահաբար ասել, թե ինչպես տղամարդը կվերաբերվի իր զուգընկերուհուն։ Մասնավորապես, դա կախված է նրանից, թե ինչպես է նա վերաբերվում իր մորը, և ինչպիսին են եղել նրանց հարաբերությունները, երբ նա մեծանում էր։

Տղամարդը, որը հարգում է իր մորը, կհարգի նաև այլ կանանց։ Նա կգնահատի հարաբերությունները և հոգ կտանի դրանց համար հենց այնպես, ինչպես նրանից սպասում են։

Եթե մոր հետ նա ամուր կապ չի ունեցել, մոտ և բաց չի եղել նրա հետ, նա չի իմանա, թե ինչպես դրսևորի սերը և քնքշանքը, իսկ դա նշանակում է, որ նրա համար դժվար կլինի հարաբերություններում։

Նա հարգանքով կվերաբերվի բոլոր կանանց, ընկերություն կանի շատերի հետ, բայց հենց որ գործը հասնի ավելի լուրջ և խորը հարաբերություններին, նա փախուստի ուղիներ կփնտրի։

Դա տեղի է ունենում այն պատճառով, որ նա չի ունեցել սեր և կապվածություն մոր հետ, այդ պատճառով էլ նրա համար այդ զգացմունքներն ինչ-որ մեկին նվիրելը նոր և վախեցնող մի բան է։ Դա չի նշանակում, որ նա այդպես էլ չի սովորի սիրել, բայց նրան պետք է սովորեցնի զուգընկերը, իհարկե, դա էլ հեշտ չի լինի։

Եթե տղամարդն ընդհանրապես չի հարգում մորը, քանի որ հոգեբանական բռնության է ենթարկվել երեխա ժամանակ, շատ մեծ է հավանականությունը, որ այլ կանանց էլ նա կվերաբերվի հենց այդպես՝ առանց հարգանքի և նվաստացնելով։ Նման տղամարդու հետ շատ դժվար է հարաբերություններ կառուցելը, նա պարզապես չգիտի, թե ինչ է սերը, քանի որ զրկված է եղել սիրուց ու ջերմությունից մանկության տարիներին։

Եթե հանդիպեք այդպիսի տղամարդու, հասկացեք, որ նա ձեզ համար չէ, դուք երբեք չեք կարողանա փոխել նրան. դա անհնար է։ Նա ինքը պետք է գլուխ հանի իր անցյալից, ուրիշ ոչ ոք այստեղ չի կարող խառնվել։

Եվ այսպես՝ եթե սկսեք հանդիպել ինչ-որ տղամարդու հետ, շատ ուշադիր հետևեք, թե ինչպես է նա վերաբերվում իր մորը, արդյո՞ք հարգում է։ Չէ՞ որ չի կարելի է հարգանք սպասել մի տղամարդուց, որը չի հարգում իր կյանքի առաջին կնոջը՝ մորը։

Աղբյուր՝ Blognews.am