Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում հումորային գրառում է կատարել Հանրապետության հրապարակի տոնածառի շուրջ բարձրացրած աղմուկի հետ կապված.

 

Էս տոնածառը էնքան ծնգլամիշ ենք անելու ու դարձնելու Մեր մանկության տանգոյի Ֆռունզիկի կամոդը, որ Հայկոն ջղայնացած տանի Հարավկովկասյան երկաթուղիների գնացքի ռելսերի տակ դնի, գնա Գևորգ Սաֆարյանի նման տոնածառի հոդվածով նստի…