Բաղադրիչներ

3 ձվի դեղնուց

 

1 ձու

200 գ շաքարի փոշի

200 գ կարագ

400 գ ալյուր

1 տուփ փխրեցուցիչ

1 կիտրոնի կեղև

Վանիլին

Միջուկի համար

200-250 գ ցանկացած մուրաբա կամ ջեմ

3 ձվի սպիտակուց

150 գ շաքարի փոշի

100 գ աղացած ընկույզ

1 ճաշի գդալ կակաո

Պատրաստման եղանակը

Նախապես փափկացրած կարագը խառնել շաքարի փոշու հետ, ավելացնել վանիլինը, կիտրոնի կեղևը, դեղնուցներ և ձուն:  Լավ խառնել, որպեսզի ստացվի համասեռ զանգված:  Ավելացնել  ալյուրը փխրեցուցիչի հետ միասին և խառնել, ստացվում է ձեռքերին չկպչող խմոր:

Խմորից առանձնացնել 1/3 մասը և դնել սառցախցիկ: Խմորի մյուս մասը գրտնակով բացել: Տապակի վրա յուղաթուղթ փռել և վրան դնել բացված խմորը:

Միջուկը պատրաստելու համար 3 ձվի սպիտակուցին ավելացնել  մի պտղունց աղ և հարել, ավելացնել շաքարին և շարունակել հարել մինչև ստացվի  բեզե:

Առանձին տարայի մեջ  լցնել  աղացած ընկույզը, կակաոն և մուրաբան կամ ջեմը, վրան լցնել բեզեն և զգուշորեն խառնել վերևից ներքև շարժումներով:  Միջուկը լցնել խմորի վրա և հավասար տարածել խմորի ողջ մակերևույթով: Խմորի մյուս մասը դուրս բերել սառցախցիկից և անցկացնելով խոշոր քերիչով  տարածել միջուկի վրա:

Եփել 160 աստիճանի տակ 30 րոպե: Սառեցնել և բաժանել մասերի ու մատուցել:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն