Երբեմն  ծնողների ու երեխաների միջև չեն ձևավորվում ջերմ ու ընկերական հարաբերություններ: Դա իհարկե ցավալի է, սակայն ունի իր բացատրությունը:

Դրա համար կա 10 պատճառ

  1. Ծնողները համոզված են, որ իրենք միշտ ճիշտ են: Երբեմն ծնողներն ու երեխաները տարբեր տեսակետ են ունենում նույն հարցի շուրջ: Եվ կարծիքների բախումը  սառնություն է բերում նրանց հարաբերություններում: Ծնողները պետք է ընդունեն, որ երեխաները  առանձին անհատներ են և կարող են այլ կարծիք ունենալ:
  2. Ծնողները չեն էլ պատկերացնում, թե ինչ են դարձել իրենց երեխաները:Կյանքը կարող է երեխաներին այնպիսի փորձությունների ենթարկել, որ ծնողի մտքով չի էլ անցնում:  Պետք է հետևողական լինել և հնարավոր է պարզ դառնա երեխաների  վարքի փոփոխության պատճառը:

  1. Ծնողների համար երեխաները միշտ փոքր են մնում:

Երեխաները մեծանում են և նրանց նյարդայնացնում է, երբ իրենց փոքր երեխայի պես են վերաբերվում:  Ծնողները պետք է համակերպվեն այդ մտքի հետ, որ երեխաները հասուն են, և կարող են իրենք իրենց մասին հոգ տանել:

  1. Ծնողները կարծում են, որ իրենց բաժանությունը  երեխաներին չի մտահոգում: Դա այդպես չէ, երեխաները սաստիկ տառապում են ծնողների բաժանման դեպքում: Նրանց համար դա մեծ սթրես է:
  2. Ծնողները թույլ չեն տալիս երեխաներին ապրել իրենց կյանքով: Երեխաները մեծանալով հնարավոր է ընտրեն այլ ապրելակեպր, նրանք իրենք են իրենց համար գործընկեր , կյանքի ընկեր ընտրում,  պետք է հարգել նրանց որոշումը:
  3. Ծնողները չեն հարգում երեխաների անձնական սահմանները: Քիթները խոթում են նրանց գործերի մեջ:
  4. Ծնողները չեն լսում իրենց երեխներին, թույլ չեն տալիս խոսքը ավարտին հասցնել: Պետք է թույլ տալ, որպեսզի երեխան արտահայտի իր կարծիքը, ասի այն ամենը, ինչ նրան անհանգստացնում է:
  5. Ծնողների կողմնակալությունը հանգեցնում է հարաբերությունների սրման: Երբ ընտանիքում երեխաները վիճում են, ծնողները այս կամ այն երեխային են պաշտպանում, չմտածելով, որ մյուս երեխան վիրավորվում է:
  6. Ծնողները երեխայի հետ շփվում են միջնորդի միջոցով: Դա կարող են լինել տատիկները, պապիկները, մոտ մարդիկ: Մինչդեռ երեխայի հետ պետք է շփվել անմիջականորեն:Նրանց զրույցը պետք է մնա միայն իրենց երկուսի մեջ:
  7. Դուք կարծում եք, որ դեռևս կարող եք տնօրինել նրանց կյանքը: Եթե դուք նրանց ծնողն եք, դա չի նշանակում, որ դուք լիովին իրավունք ունեք տնօրինել նրանց կյանքը: Երբ նրանք ձեր օգնության կարիքն ունենան, նրանք իրենք կգան ձեզ մոտ:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն