Նիհարել ցանկացող բոլոր մարդկանց թվում է, թե քաշ գցելու ընդամենը երկու տարբերակ կա՝ դիետաներ կամ մարզումներ։

Անկախ իրենց արդյունավետությունից, այս երկուսից բացի նիհարելու շատ ավելի եղանակներ կան։

Ըստ ամերիկացի սննդաբան Քերին Էնզլի, բնական ճանապարհով քաշ կորցնելու համար անհրաժեշտ է կատարել երկու բան․

  • ուտել ավելի շատ մանրաթելեր
  • քչացնել մեկ բաժին ուտելիքի չափերը

Ուտել ավելի շատ մանրաթելեր

Սննդաբանը ասում է, որ մանրաթելերը ամենալավ սնուցիչներն են, բայց մարդիկ օրական անհրաժեշտ քանակության անգամ կեսը չեն օգտագործում։ Հայտնի է, որ կանանց համար մանրաթելերի օգտագործման օրական անհրաժեշտ քանակը 25 գրամն է, իսկ տղամարդկանց համար՝ 38 գրամը։

Քաղցի զգացման հարցում մանրաթելերը կարևոր դեր են խաղում

Սնուցիչներին այս պարագայում կարելի է համեմատեպ սպունգի հետ․ երբ դրանք հայտնվում են օրգանիզում, սպունգի նման մեծանում են և ստամոսքում լիության պատրանք ստեղծում։

Այն նաև խթանում է ստամոքսում օգտակար բակտերիաների աճին

Այդ օգտակար բակտերիաների թվում են նրանք, որոնք կարգավորում են քաղցի հորմոնները։ Որքան քիչ հաճախականությամբ քաղցի զգացում ունենաք, այնքան քիչ ուտելիք կուտեք։

Բացի այդ, մանրաթելերը բավականին դժվարամարս են, ինչը նշանակում է, որ ձեր օրգանիզմը, դրանք չմարսելով, կալորիաներ չի ստանում դրանցից։

Վերջերս կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ մանրաթելերը մեկ այլ ունակությամբ են օժտված․ երբ այլ ուտելիքի կալորիաները մարսվում են, մանրաթելերը կլանում են դրանց, ապա օրգանիզմից դուրս մղում։ Այսինքն՝ մանրաթելերը ձեզ օգնում են ազատվել նաև արդեն ձեր օրգանիզմում գտնվող կալորիաներից։

Մանրաթելերով հարուստ են հացահատիկային մթերքները, ինչպես նաև լոբազգիները, ընդեղենը, հատապտուղները և այլն։

 

Քչացնել մեկ չափաբաժինը

Սիրելի ուտելիքը չարաշահելը չափից դուրս հեշտ է։ Օրինակ՝ ձեզ կարող է թվալ, որ ձեր կերած մեկ աման բրինձը մեկ չափաբաժին է, սակայն իրականում այդ ամանը երեք բաժին էր։

Ուտելիքի փաթեթավորման վրա սովորաբար գրված է լինում, թե որքան է տվյալ ուտելիքի մեկ չափաբաժինը։ Նշված ցուցումներին պետք է շատ խստորեն հետևել։ Սակայն եթե բացակայում են նշումները, ապա համացանցում կարող եք որոնել և գտնել, թե որքան պետք է օգտագործել տվյալ ուտելիքից, որպեսզի չչարաշահեք այն։

Այսպիսով, եթե քչացնեք ձեր օգտագործած ուտելիքի քանակը, ապա կկրճատվի նաև օգտագորված կալորիաների քանակը։ Հենց այսպես էլ հնարավոր է հեշտորեն՝ առանց տանջվելու քաշ գցել։